15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

21-րդ դարի տառապանքը. ինչպես պայքարել

Նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումն է, դա ոչ թե դարի հիվանդությունն է, այլ դարի տանջանքը: Նևրոզը հիմնականում առաջանում է սթրեսային իրավիճակներից հետո: Այն կարող է բերել ճնշման փոփոխության, գլխապտույտների, գլխացավերի, գերգռգռված վիճակի, ինչպես նաև կարող է առաջացնել սեռական խանգարումներ կանանց ու տղամարդկանց մոտ: Զաքարյանի խոսքով` նևրոզը սիրո թշնամին է, քանի որ սեռական ցանկությունն է նվազեցնում:

Նևրոզը հոգեկան հիվանդության պատճառ չի կարող դառնալ, դրանից մարդ չի մեռնում, նևրոզը փոխում է կյանքի նորմալ ապրելակերպը, ընտանիքում խռովությունների առիթ է դառնում:  Նևրոզն աշխարհում տարածված բոլոր հիվանդությունների 1/3-ն է կազմում: Մարդը կարող է ինֆարկտ տարած լինի, դրա ֆոնի վրա առաջանա նևրոզ, բայց ավելի շատ սթրեսային իրավիճակներից հետո են առաջանում: Կարող են սրվել գարնանն ու աշնանը, ինչպես մյուս հիվանդությունները:

Մասնագետները խորհուրդ են տալիս նևրոզից խուսափելու համար նախ և առաջ խուսափել սթրեսներից և հաճախ դիմել հոգեբաններին, իսկ հիվանդության դեպքում արդեն դիմել հոգեթերապևտի: «Բուժումը համակցված է, և դեղորայք, և սանատորիայի բուժումներ, վաննաներ, մերսումներ, սննդի փոփոխություն, այս ամենը բարերար ազդեցություն են ունենում մարդու օրգանիզմի վրա, բայց հիմնական բուժումը հոգեթերապևտիկ լուծումն է»:

Նևրոզով կարելի է հիվանդանանալ բոլոր տարիքներում: Սակայն այն հաճախ առաջանում է սեռական հասունության շրջանում, քանի որ այդ շրջանում նյարդային և մյուս համակարգերը լրիվ զարգացած ու կազմավորված չեն և խոցելի են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ