02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ներգաղթյալների նավաբեկության հետևանքով զոհվել է 12 մարդ /Տեսանյութ/

Ֆրանսիայի ափերի մոտ տասնյակ միգրանտներ տեղափոխող նավակի խորտակման հետևանքով 12 մարդ խեղդվել է:

Նրանց թվում են 6 երեխա և մեկ հղի:

Ըստ տեղական դատախազության՝ մահացածներից 10-ը իգական սեռի, երկուսը` արական սեռի ներկայացուցիչներ են:

Ավելի քան 50 մարդ է փրկվել Գրիս-Նեզ հրվանդանի մոտ՝ Բուլոն-սյուր-Մերի մոտ, հայտնում է Ֆրանսիայի առափնյա պահպանությունը։

Նշվում է, որ երկուսի վիճակը ծանր է:

Պաշտոնյաները ասում են, որ նավը ծանրաբեռնված է եղել, և դրա հատակը «պոկվել է», մինչդեռ նավի վրա գտնվող մի քանի հոգի են կրել փրկարարական բաճկոններ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ