29 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Այնպիսի խրոխտ դեմքով են հողեր հանձնում՝ նախանձելս գալիս է․ Հայկ Մամիջանյան

Փաշինյանն ուներ հնարավորություն՝ վեր կենալու և ասելու՝ սիրելի՛ ժողովուրդ, ես վախենում եմ, կամք չունեմ, ինձ ճնշում է Ալիևը, դրա հետևանքով ես կայացնում եմ այս, այս, այս որոշումները։ Դա կլիներ ազնիվ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Բայց հերոսություն ներկայացնել Հայաստանի ապագան կասկածի տակ դնե՞լը, այնպիսի խրոխտ դեմքով են […]

Ի՞նչ են անում Հայաստանում ամերիկյան և ռուսական հատուկ ծառայությունները

Փաստը գրում է. «Վերջին օրերին չափազանց ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում և Հայաստանի շուրջ։ Հիշեցնենք, նախօրեին Նիկոլ Փաշինյանը, ապա և անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել էին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության փոխտնօրեն Դեյվիդ Քոյենին։ Ամերիկյան դեսանտի Հայաստանում հայտնվելու վերաբերյալ հաղորդվեց պաշտոնապես, ընդ որում տարօրինակ է, որ Հայաստանի ղեկավարը լինելով ՀԱՊԿ, […]

«Էրմենիսթանի մեր նահանգապետը». Թուրքիան ցնծության մեջ է

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում գրում է․ «Երեկվանից թուրքական գրեթե ողջ մեդիան ցնծության մեջ է: «Հայաստանը հրաժարվում է Մեծ Հայաստանի երազանքից», «Հայոց Ցեղասպանության հարցը փակված է» և նմանատիպ այլ վերնագրերով ողողված են Թուրքիայում գործող գրեթե բոլոր թերթերը, հեռուստաալիքները և համացանցը: Առիթը Հայատանի դե-ֆակտո իշխանության կողմից շարունակաբար արվող թուրքամետ հայտարարություններն են: Ցնծության իրական պատճառը, սակայն, […]

Մեր ազգն ի՞նչ մեղք է գործել, որ Նիկոլի նման փառասեր ու անգրագետ ղեկավար է իշխում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «Նիկոլը շուտով կարող է հայտարարել,որ քանի որ Հայ Եկեղեցու հիմնադիրներն ազգությամբ հրեա Թադեւոս եւ Բարդուղիմեոս առաքյալներն են,ուրեմն Հայ Եկեղեցու սպասավորները 2000 տարի շարունակ օտար ազդեցության գործակալներ են։ Կամ կարող է ասել ,որ Գրիգոր Լուսավորիչն ազգությամբ պարթեւ էր ,Անակի որդի Սուրենն էր մինչեւ մկրտությունը,ուստի Եկեղեցու մյոս […]

Մինչև որտեղ է պատրաստ գնալ իշխանությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանության առաջին էշելոնի դեմքերը, ուժային կառույցների թիկունքից սպառնում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին` սպառնալով ամենածանր և նույնիսկ օրենքով արգելված միջոցներով: Այն, որ իշխանությունն իր դեմ հանրային-քաղաքական դժգոհությունը զսպելու համար պատրաստ է ամենաանբարոյական և անօրինական քայլերի գնալ, որևէ մեկը չի էլ կասկածում և դրա համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի