16 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչու է Ֆրանսիան ստեղծում շարժական զորքեր . /Տեսանյութ/

Ֆրանսիան ստեղծում է անվտանգության շարժական ուժեր «դժվարություններ ունեցող» դպրոցների համար՝ օրեր անց այն բանից հետո, երբ Փարիզի դպրոցի տնօրենը մահվան սպառնալիքների պատճառով հրաժարական տվեց: Տնօրենին կեղծ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դպրոցում իսլամական գլխաշորով աշակերտուհուն անընդմեջ հարվածել է: Կրթության նախարար Նիկոլ Բելուբեն ասաց, որ անվտանգության ուժերը նպատակ ունեն հանգստացնել ուսուցիչներին և ուժեղացնել […]

Լեհաստանի վարչապետ. Պատերազմն իրական սպառնալիք է, և Եվրոպան պատրաստ չէ. /Տեսանյութ/

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոպիտ կերպով նախազգուշացրել է, որ Եվրոպան թեւակոխել է «նախապատերազմյան դարաշրջան», և եթե Ուկրաինան պարտվի, Եվրոպայում ոչ ոք չի կարողանա իրեն Ռուսաստանից ապահով զգալ։ «Ես չեմ ուզում որևէ մեկին վախեցնել, բայց պատերազմն այլևս անցյալի հասկացություն չէ»,- ասել է նա եվրոպական լրատվամիջոցներին։ «Դա իրական է, և այն սկսվել է ավելի քան երկու տարի […]

ԱՒԱԳ ՇԱԲԱԹ. Քրիստոսի Խաչեն իջնելուն և թաղման յիշատակաւ.

Ի՛նչ օր եղա այս օրս՝ յորում Քրիստոս Բանն Աստուած ﬔռաւ, աշխարհիս ստեղծողը՝ աշխարհ աւրողի պէս սպաննուեցաւ. մէկ հատիկ անﬔղ ﬕածին որդին Մարիամու՝ թաղելու կը տանին իր ծաղիկ հասակին մէջ ﬔռած։ Ա՜խ, սուրբ Աստուածածին, աչքիդ առջև ﬔռած զաւակիդ ձեռուները գաﬔրէն հանելով՝ Խաչէն իջուցին, գիրկդ տուին: Դու ալ ողջագուրելով կ’ողբայիր և կ’ըսէիր. Վա՜խ, ո՛վ որդեակ, արդար, անարատ, […]

Ավագ Ուրբաթ . Տիրոջ խաչելությունը և թաղումը.

Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Ինչպես արդեն ասվել է, Ավագ Հինգշաբթի երեկոյան կատարվում է «Խավարման» արարողությունը: Խավարում Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին և մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ և խաչափայտի վրա հոգին […]

Չինացին կենդանի ցայտաղբյուրի ռեկորդ է սահմանել. /Տեսանյութ/

Oddity Central-ի փոխանցմամբ՝ 35-ամյա չինացին Գինեսի ռեկորդ է սահմանել՝ մոտ վեց րոպե անընդմեջ ջրի շիթ արձակելով: Նշենք, որ ջրի շիթի արձակումը հին հնարք է, որը գալիս է 17-րդ դարից: Այն ենթադրում է մեծ քանակությամբ ջուր խմել, այնուհետև մկանային կծկումների միջոցով այն աստիճանաբար դուրս թափել: 35-ամյա չինացի Մա Հուին հաջողվել է 5 րոպե 51 վայրկյան անընդմեջ […]

Սաուդյան Արաբիան առաջին անգամ մասնակցի գեղեցկության մրցույթին. /Տեսանյութ/

Սաուդյան Արաբիան «պատմական քայլ» է կատարել. երկիրն այս տարի առաջին անգամ կմասնակցի «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթին: Սաուդյան Արաբիան կներկայացնի 27-ամյա սաուդցի մոդել Ռումի ալ Քահթանին: Մասնագիտությամբ ատամնաբույժ մոդելը նախկինում մասնակցել է գեղեցկության այլ մրցույթների, ունի տիտղոսներ: Օտար լեզուներից նա տիրապետում է ֆրանսերենին և ռուսերենին: Գեղեցկության համաշխարհային մրցույթը կկայանա սեպտեմբերին Մեքսիկայում։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Իլոն Մասկի նոր արտադրանքը կվերականգնի տեսողությունը կույրերի մոտ. /Տեսանյութ/

Neuralink-ի հաջորդ արտադրանքը «Blindsight»-ն է: X News Daily-ի փոխանցմամբ՝ պրոդուկտը «ըստ էության առաջարկում է տեսողության նոր ձև»: Գործընթացը սկսվում է տեսախցիկի կամ նմանատիպ սարքի միջոցով տեսողական տվյալների ֆիքսմամբ: Այս տվյալները մշակվում են համակարգչի կողմից և վերածվում «ուղեղի համար ընթեռնելի ձևաչափի»՝ էլեկտրական իմպուլսների: Այնուհետև դրանք փոխանցվում են իմպլանտացված Neuralink սարքին, որը խթանում է ուղեղի կեղևը՝ ընդօրինակելով […]

Ահաբեկիչները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ. /Տեսանյութ/

ՌԴ իրավապահ մարմինները հայտնում են , որ մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում ահաբեկչություն իրականացրած չորս տղամարդիկ եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։ Հետագա փորձաքննությունը կպարզի, թե ինչ թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր են նրանք օգտագործել: Աղբյուրը չի բացառել, որ նրանք ապօրինի նյութեր են օգտագործել ոչ միայն ահաբեկչության օրը։ Ձերբակալվածներից մեկը հարցաքննության ժամանակ ասել է, […]

Ռուս-ուկրաինական պատերազմ. օր 764

Aljazeera-յի փոխանցմամբ՝ առնվազն երեք մարդ է զոհվել ռուսական գնդակոծությունների և օդային հարձակումների հետևանքով։ Մահացածներից մեկը հարավային Խերսոնում տաքսու վարորդ էր, ում ավտոմեքենան խոցվել էր հրթիռով: Նրա երկու ուղևորները վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Երկու մարդ տուժել է բեկորների ընկնելու հետևանքով հարավային Զապորոժիայում այն բանից հետո, երբ Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերի հարձակումներ է իրականացրել Ուկրաինայի […]

Սոսկալի վթար. Ավտոբուսի 45 ուղևորներից ողջ է մնացել միայն 8-ամյա աղջնակը. /Տեսանյութ/

Հարավային Աֆրիկայի Լիմպոպո նահանգում ավտոբուսը մխրճվել է արգելապատնեշի մեջ և բռնկվել, ինչից հետո մոտ 50 մ բարձրության կամրջից գահավիժել է ձորը: Ներսում գտնվող ուղևորներից 45-ը զոհվել են : Ութամյա աղջիկը՝ միակ ողջ մնացածը, ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշենք, որ ուղևորները ուխտագնացներ էին, որոնք Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորոնից մեկնում էին Զատկի պատարագ Մորիա քաղաքում: Մանրամասները՝ կից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի