24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ալիեւն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիեւին…Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ալիեւն էլ է պահանջում քաղաքականությունից հեռացնել նախկին նախագահներին, դե միացեք Ալիեւին…
Վերջին շրջանում «ընդդիմադիր» որոշ շրջանակներ սկսել են թելել նիկոլական թելը նախկինների մասին։
Նիկոլին թողած նախկինացավ են կպել ու հիմա էլ խոսում են նախկին ղեկավարների քաղաքականությունից դուրս գալու մասին։
Նախկինը՝ հաղթանակն էր,ներկան՝ պարտությունը։
Նախկինը ՝հայկական Արցախն էր,ներկան՝ Արցախի ադրբեջանացումը։
Ասում են ՝ի՞նչ են արել,ընդամենը հայրենիք են պահել։
Բա դու՞ք էլ ու ձեր Նիկոլն էլ պահեիք հայրենիք,եթե տենց հեշտ էր։
Հանրապետականի մասով…
Թող որևէ մեկին չթվա, թե ինքը մեր երկրի համար ավելի շատ բան ունի արած,  քան՝ ՀՀԿ-ն։
ՀՀԿ հիմնադիդ հայրերը՝ Աշոտ Նավասարդյանն ու Անդրանիկ Մարգարյանը դեռեւս 1960-ականներից պայքարել են Անկախության համար,իսկ ՀՀԿ առաջնորդներ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը եղել են Արցախյան գոյամարտի ղեկավարներից։
Երբ հանրապետականները պայքարում էին այս ազգակործան իշխանության չգալու համար, ոազմաթիվ քաղաքական ու ոչ քաղաքական դերակատարներ Նիկոլ Փաշինյանին էին ծափահարում և հետները սուրճ խմում։
Մեղք է հաղթանակած իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին նույն հարթության մեջ դնելը։
Եթե նախկին նախագահների և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը չեն տեսնում,ապա պետք է ասել, որ Սերժ Սարգսյանի ստորագրությունը 1992-ի մայիսի 9-ի՝ Շուշիի ազատագրման օպերացիայի տակ է դրված, 1994-ի՝ հաղթական զինադադարի։
2016-ին  Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ապրիլյան պատերազմը հաղթելուց հետո Իլհամ Ալիևն էր /2016-ի հոկտեմբերի 7/ հայտարարում, թե փակ դռների հետևում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը։
Այսօր Իլհամ Ալիևն է հոխորտում, որ Արցախ ազատագրած ու իր հորը պարտության մատնած նախագահները դուրս գան քաղաքականությունից իւ ենթարկվեն պատասխանատվության ,որպեսզի Հայաստանը հանձնեք Ադրբեջանին։
Դե միացեք նաեւ Ալիեւի այդ պահանջին էլ, ինչու՞ եք հապաղում» ։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ