24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ոսկեպարում գտնվող զորանոցը Ռուսաստանի զինուժը կքանդի

2021թվականի օգոստոսի սկզբից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում էին գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք չէին հայտնում իրենց գտնվելու նպատակը, ենթադրվում էր, որ նրանք մասնակցելու էին Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանազատման աշխատանքներին, սակայն այդ գործում նրանց միջնորդության կարիքը չզգացվեց։ 2021թվականից , մոտ մեկ տարի ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։ 2022թվականին Ոսկեպարում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող հարթեցված տարածքում հավաքովի մոդուլներից կառուցվեց զորանոց։ Նման մի զորանոց էլ կառուցվեց Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղում, ԽՍՀՄ ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում։ Ռուսական կողմը առաջարկել էր Հայաստանին վաճառել Ոսկեպարում կառուցված զորանոցը, սակայն թանկ գնի պատճառով հայկական կողմը չի համաձայնվել; Իրազեկ աղբյուրից տեղեկացա, որ առաջիկա օրերին Ոսկեպարում գտնվող զորանոցը Ռուսաստանի զինուժը կքանդի, կապամոնտաժի։ Տեղեկացնում է լրագրող Ոսկան Սարգսյանը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ