Դիերի պարկերի վրա գրվում են փորձաքննության հերթական համարները, ինչպես նաև հայտնաբերման վայրը, թե դին կամ մասունքը որտեղից է բերվել․ ԱՆ
Հաշվի առնելով մամուլում և համացանցում շրջանառվող տեղեկատվությունը` ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, առողջապահության նախարարությունը հայտնում է` Ընդհանրապես, դիերը սառնարանային պայմաններում պահվում են +2,+3, +4 ջերմաստիճանի պայմաններում: Հարկ ենք համարում նշել, որ դիերի պարկերը նախարարությանը տրամադրել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեն: Դրանք հատուկ նախատեսված են դիակների և մասունքների պահպանման […]





































