08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ինչպե՞ս կարող է քաղաքացիների կյանքը փոխվել, երբ այս իշխանությունը կոռուպցիան խորացրել է». Գագիկ Մինասյան

ՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանի խոսքով՝ այնպիսի տպավորություն է, որ հասարակությունն ամեն ինչին արդեն սովորել է՝ 44 օր կարելի էր խաբել, անընդհատ կրկնել, թե հաղթելու ենք, հետո ժողովրդի վրա բերել խայտառակ պարտություն, տղաներին հաղթանակի կոչերով տանել ճակատ, հետո՝ 5 հազար զոհ, 10 հազար վիրավոր ու հայրենիքի կորուստ, և այս գործընթացը կարծես թե չի ավարտվում։

«Մեր զավակների աճյունների, մասունքների նկատմամբ անմարդկային վերաբերմունքն այնպիսին է, որ նույնիսկ թուրքը նման վերաբերմունք ցույց չէր տա»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Գագիկ Մինասյանը։

Գագիկ Մինասյանն անդրադարձավ նաև ՀՀ տնտեսությանը, մասնավորապես՝ ստվերային տնտեսությանը, ընդգծելով, որ Հայաստանում չարաբաստիկ իշխանափոխությունից հետո ստվերային տնտեսությունը չի նվազել։

«Ինչպե՞ս կարող է քաղաքացիների կյանքը փոխվել, երբ այս իշխանությունը կոռուպցիան խորացրել է, քայքայել է պետական կառավարման ամբողջ համակարգը»,-հավելեց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ