15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Այսօր էլ օրը ցերեկով Երևանի կենտրոնում մարդ են սպանում․ Սա է ներկան, այսպիսին կլինի ձեր խոստացած ապագան»․ Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ պարտվածի ցուցակում տեղ գտած մի երևույթ մուննաթ էր եկել լրագրողի վրա, թե բա կասկածում եք, որ հաղթելու ենք, ադրբեջանցիներն են սպանել մեր երեխեքին, ոչ թե իշխանությունները, ուզում ենք Հայաստանը լավ ապրի և նման այլ ցնդաբանություներ:
Չէի անդրադառնա, եթե երեկ չտեսնեի դիահերձարանում մեր երեխեքի մասունքների տոպրակները, ճանճերի բզզոցը ու ծնողների դժոխային ապրումները…

ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին
Դուք ու ձեր ցուցակի առաջնորդը մեր տղաներին ֆիզիկապես ոչնչացնելու պայմաններ է ստեղծել, իսկ այդուհետ` անարգել ու խոշտանգել տղաների դիակները, բարոյապես ոչնչացրել նրանց ծնողներին ու մեզ:

Այսօր էլ օրը ցերեկով Երևանի կենտրոնում մարդ են սպանում: Մեզնից ոչ ոք ապահովագրված չէ դրանից: Երկրի դատախազը զբաղված է կոնկրետ մարդկանց գործերի մասով դատավորներին ցուցում տալով ու որոշ մարդկանց անուղղակի ծառայություններ մատուցելով, ոստիկանությունը զբաղված է պարտվածի ու նրա ընտանիքի տեղաշարժը ապահովելով, ԱԱԾ էլ գաղտնալսումներով ու սրան նրան հետևելով: Սա է ներկան: Այսպիսին կլինի ձեր խոստացած ապագան:
Գնալու եք: Դուք արդեն պարտվել եք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ