03 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Երևանի կենտրոնում սպանվածը Դոն Պիպոյի մտերիմներից է. armeniasputnik.am

Ընդամենը երկու օր առաջ Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհի հատվածում սպանվել էր նաև Դոն Պիպոյի եղբայրը։

Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` այսօր Երևանի Աբովյան փողոցում սպանվածը քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մտերիմներից է, անունը` Հովո։ Նա ևս քրեական հեղինակություն է, Գեղարքունիքի մարզի Հացառատ գյուղից։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, ինչի հետևանքով տղամարդ է սպանվել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է սպանվածին պատկանող, ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքնան, նրա կողքին էլ՝ մեկ այլ՝ ռուսական համարանիշներով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` ավտոմեքենայում ինչ-որ գործարար է եղել, որն այս պահին ոստիկանությունում է։

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ