06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Վերելք» կուսակցության վստահված անձը խախտումներ է նկատել, ծեծկռտուքի հետևանքով նա և կուսակցության պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց. «Վերելք»

«Վերելք» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ հունիսի 20-ին՝ ժամը 08։30-ին, Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել: Նշվում է, որ կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ, որից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, սկսվել է ծեծկռտուք: ««Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել […]

Մաղթում ենք, որպեսզի Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովին սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին. Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այսօր մասնակցել է ԱԺ արտահերթ ընտրություններին։ «Մաղթում ենք, որպեսզի Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում և մենք ազգովին սիրով, միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։ Թող Աստված օգնական լինի մեր ժողովրդին», – քվեարկությունից հետո լրագրողներին ասել է վեհափառը։

28/6 ընտրատեղամաս, Բյուրեղավան համայնք, Կոտայքի մարզ․ «Պատիվ ունեմ» դաշինքի անունը փակած է ցուցակում

28/6 ընտրատեղամաս, Բյուրեղավան համայնք, Կոտայքի մարզ․ «Պատիվ ունեմ» դաշինքի անունը փակած է ցուցակում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Կարեն Վրթանեսյանը:

Ողջ իրավապահ համակարգն ակնհայտ հրահանգավորմամբ լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն. Սերժ Սարգսյան

Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնխելիության և հանուն մեր հասարակության հաշտեցման, Ձորաղբյուրի 29/45 տեղամասում քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը։ Անդրադառնալով ընտրախախտումներին՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի […]

Քանի՞ հոգի է արդեն կատարել իր ընտրությունը՝ ժամը 11:00-ի դրությամբ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրեց մինչև 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ստացել են էլեկտրոնային եղանակով: Նրա փոխանցմամբ՝ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859.000 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 120166 կամ 13.99 տոկոս Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117472 է, մասնակցել է 12.318-ը կամ 10.49 տոկոսը: Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների […]

Ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 12,2%-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ, 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 12,2%-ը: Հայաստանում գրանցված է քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 ընտրող:   2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի 7,76%-ը:

«Քայլականները լավ գիտեն, որ շիշը տենց բանա. մի, որ ձեռդա, մի օր…»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ շիշը ձեռքից հայտնվում է այլ վայրում, սկսում ես երրորդ համարի չօգտագործված քվեաթերթիկների մեջ 24 համարի գոնե երկու քվեաթերթիկ գտնես, որպեսզի կարողանաս քեզ պատած ցավը մի կերպ մեղմացնել: Քայլականները լավ գիտեն, որ շիշը տենց բանա. մի, որ ձեռդա, մի օր…»։    

«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում /տեսանյութ/

«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանական խմբերն այս պահին շրջում են ընտրատեղամասերում, կոնֆլիկտեր հրահարում, որպեսզի ոստիկանությունն արագ չեզոքացնի ընդդիմության վստահված անձանց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի