06 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քարոզարշավը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը պատիվ ունի. Տարոն Մարգարյան

Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տարոն Մարգարյանը ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ: «Քարոզարշավը ցույց տվեց, որ երևանցին պատիվ ունի, որ հայաստանցին պատիվ ունի, որ մեր ժողովուրդը պատիվ ունի: Ես՝ որպես 6 երեխաների հայր, իրենց և մեր մյուս հայ մանուկների ապագան տեսնում եմ ավելի լավ, զարգացած, կայուն, անվտանգ հայրենիքում, և այսօր ես իմ […]

Զավեշտը սկսվեց խցիկում. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես խոստացել էի, հիմա մանրամասները…Տեղամասում հանդարտ էր, մեր ընտրության պահին երեւի տասը ընտրող կար, զավեշտը սկսվեց խցիկում: Պարտաճանաչ ընտրողի պես ուշի-ուշով զննեցի բոլոր քվեաթերթիկները,մեկ էլ’հոպ-թիվ վեց քվեաթերթիկից 2հատ էր,աչքերիս չհավատացի, նորից նայեցի, սխալմունք չկար, հրավիրեցի հանձնաժողովի նախագահ, եկավ, ասաց, խնդիր չկա, դուք ընտրեք, մնացածը […]

Արդեն մի քանի ընտրատեղամասից ահազանգեր ստացա, որ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն մի քանի ընտրատեղամասից ահազանգեր ստացա, որ թիվ 6 քվեաթերթիկը ընդհանուր տրցակի մեջ չեն դնում: Մեր քաղաքացիների պահանջով միայն նոր, լիարժեք տրցակ են կազմում: 2 դեպք գրանցվել է Դավթաշենում: ՈՒշադիր եղեք ու մի ամաչեք պահանջելու ձեր ուզած քվեաթերթիկը, եթե այն ձեզ չի տրամադրվում»:

ՔՊ-ականները փորձում են շտկել իրավիճակը․ «Դեժավյու»

Կեսօրից հետո ՔՊ-ական պատգամավորները անցել են գործի. Ըստ մեր ՔՊ-ական աղբյուրի՝ ՔՊ շտաբի պետերի տված ցուցակների և փաստացի տեղամասեր ներկայացածների քանակների տարբերությունը մեծ զայրույթ է առաջացրել։ Այս մասին հայտնում է «Դեժավյու» թելեգրամյան ալիքը։ «Մասնավորապես՝ տեղեկություն տարածվեց, որ հայտնի «Շիշ բռնող» Հայկ Սարգսյանը Ճամբարակի տարածքում մտնում է տեղամասեր, ահաբեկում ընտրողներին, գոռգոռում է՝ «Ո՞նց, մեզ չե՛ք ընտրում։ […]

Մանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ աքնդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Որպես «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու այսօր հանդիպել եմ Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող Բելգիայի «Ռեֆորմիստների շարժում» լիբերալ կուսակցության նախագահ George-Louis Bouchez-ի հետ։   Մանրամասն ներկայացրել եմ տիրող իրավիճակն ու ընտրություններին նախորդող քաղաքական ճնշումները։ Ներկայացրել եմ մինչ այս պահը փաստագրված խախտումները և իշխող ուժի կողմից […]

«Եվս մեկ աղաղակող խախտում․ 24-ի ամբողջ տրցակը թանաքաթրջած է»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Եվս մեկ աղաղակող խախտում։ Զեյթունյան ընտրատեղամասերից մեկում 24-ի ամբողջ տրցակը թանաքաթրջած է։ 24-ի վստահված անձինք պահանջել են նորը։ Դուք էլ ամեն մեկ ընտրաթերթիկի համար կռիվ տվեք»։

«Ակնհայտ է, որ գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը, որը ոչ մի կապ չունի բուն բանակի հետ»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված: Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի հայտնեմ ևս մեկը: Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են “քվեարկացնել” ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ սակայն չի եղել զին. գրքույկ, ինչը պարտադիր […]

Նմանօրինակ բոլոր տեղեկությունները մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում․ ՊՆ

Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումների վերաբերյալ։ Նմանօրինակ բոլոր տեղեկությունները պաշտպանության նախարարությունում մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։ Առ այս պահը եղած հրապարակումներում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ակնհայտ է, որ ուղղորդումների մասին պնդումները հիմնվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի