05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

«Վերելք» կուսակցության վստահված անձը խախտումներ է նկատել, ծեծկռտուքի հետևանքով նա և կուսակցության պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց. «Վերելք»

«Վերելք» կուսակցության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ հունիսի 20-ին՝ ժամը 08։30-ին, Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում լարված իրավիճակ է ստեղծվել: Նշվում է, որ կուսակցության վստահված անձը նկատել է խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել է ստանալ պարզաբանումներ, որից հետո ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն, սկսվել է ծեծկռտուք:

««Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց։ Պահանջում ենք պատկան մարմիններից կատարել գործի օբյեկտիվ և անաչառ հետաքննություն», – նշված է գրառման մեջ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ