19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ռուստամ Բադասյանը նշանակվեց ՊԵԿ նախագահ

Կառավարության որոշմամբ, Ռուստամ Բադասյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. 1. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,– ասվում է որոշման մեջ։  

ԼՀԿ-ն ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար․ «Հրապարակ»

«Համապետական ընտրությունների անցողիկ շեմը չհաղթահարած Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանն» ակտիվ աշխատանքներ է սկսել առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար։ Խոշոր քաղաքներում արդեն թեկնածուներ են ընտրել, որոնք կառաջնորդեն կուսակցական ցուցակները եւ կլինեն ԼՀԿ-ի քաղաքապետի թեկնածուները։ Գյումրիում, օրինակ, ցուցակը կգլխավորի Սարիկ Մինասյանը, որը 7-րդ գումարման խորհրդարանում ԼՀԿ խմբակցության պատգամավոր էր։ Վանաձորում ընտրությունը գնալու է Մարուքյանի եղբոր՝ Քրիստ Մարուքյանի, […]

ՔՊ-ում թայֆաների բաժանված հարաբերությունները սրվել են․ «Հրապարակ»

«Քաղպայմանագրի» նորընտիր խմբակցությունում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը խորացրել է ներկուսակցական հակասությունները, թայֆաների բաժանված իշխանականների հարաբերությունները սրվել են։ Անցած անգամ ՔՊ վարչությունն էր՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ընտրել ԱԺ ղեկավար կազմին, ապա ներկայացրել խմբակցությանը։ Այս անգամ Փաշինյանը որոշել է դեմոկրատիա խաղարկել, եւ հանձնաժողովների նախագահների ընտրությունը կազմակերպվել է խմբակցությունում, սակայն շատերը կարծում են, որ «տակից» ուղղորդվել […]

Մեր ճանապարհին երեք ադրբեջանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում..․ Մետաքսե Հակոբյան

Ստեփանակերտից դուրս ես գալիս և խենթանում՝ ամենուր ադրբեջանական դրոշներ են ճանապարհին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Ստեփանակերտից դուրս ես գալիս ու խենթանում… Ամենուր ադրբեջանական դրոշներ, ճանապարհին… մեր ճանապարհին երեք ադրբեջանցի, անվրդով ու հանգի՜ստ մոշ են ուտում… Շուշին ամբողջովին քանդած, փոխված ու սարսափ է, ու հասկանում ես, որ էլ […]

Ադրբեջանական զինծառայողները գողացել են Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ստուգված ահազանգեր

Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` նշելով, որ ս ահազանգերը ստուգված են: «Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի […]

Սահմանազատումից հետո շատ դժվար է լինելու ադրբեջանցիներին դուրս հանել ռազմավարական կետերից. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ իրենց մոտեցումները շատ հարցերի շուրջ տարբերվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մոտեցումներից։ Նա ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանին խնդրեց զուսպ խոսել իրենց հետ։ «Մենք էլ կարող ենք շատ բարձր տոնով խոսել», – ասաց Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, թե չեն կարող հանդուրժողական լինել, երբ իրենց երկու գործընկերներ գտնվում են […]

Տոկիո2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանն արծաթե մեդալ նվաճեց 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել երկամարտի 423 կգ արդյունքով (195 կգ + 228 կգ): Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջողությամբ է կատարել 2 մոտեցում՝ բարձրացնելով 190 կգ և 195 կգ. վերջին ցուցանիշն […]

«Մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է լինի այնքան ուժեղ, որ պաշտպանի սեփական սահմանը, դուք ասում եք՝ Հայաստանի սահմանը թող պաշտպանի ՀԱՊԿ-ը». ընդդիմադիր պատգամավորն՝ իշխանությանը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԱԺ 8-րդ գումարման նիստի ժամանակ հայտարարեց, թե քննարկումների ժամանակ իշխանությունն ասում է՝ պետք է լինել կառուցողական։ «Շատ լավ, եկեք լինենք կառուցողական, որոշենք, թե ինչ ենք կառուցում։ Մենք ասում ենք՝ Հայաստանը թշնամիներով շրջապատված պետություն է, կառուցենք բերդ, դուք ասում եք՝ կառուցենք մաքսակետեր։ Մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է լինի այնքան ուժեղ, […]

Արթուր Ալեքսանյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Ռիոյի Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) արծաթե մեդալ նվաճեց Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Վճռորոշ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը զիջեց Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականից Մուսա Եվլոևին՝ 1:5: Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից: Մեկնարկային գոտեմարտում նա 4:1 հաշվով հաղթել էր Ուզուր Ջուզուպբեկովին (Ղրղզստան), ապա 5:1 հաշվով առավելության էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի