19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում․ «Հրապարակ»

«Երեկ՝ նոր ձեւավորված խորհրդարանի անդրանիկ նիստին, իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում, որպեսզի սահմանափակվի լրագրողների ազատ տեղաշարժը։ Իբրեւ թե անվտանգության նկատառումներից ելնելով։ Մեզ թույլ չէին տալիս գնալ ԱԺ նոր մասնաշենք, զբոսնել հայտնի «Լաչինի միջանցքով», մոտենալ իշխանական խմբակցության սենյակներին, լրագրողների համար նախատեսված օթյակ էլ գնում-գալիս էինք ոլոր-մոլոր, այլ ոչ թե կարճ ճանապարհով, որպեսզի […]

Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը․ «Ժողովուրդ»

«Երեկ օրենքի ուժով ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը կառավարության ձեւավորման աշխատանքները սկսեց, որոնք դրսեւորվեցին նոր նշանակումներով: Ըստ այդմ, Արշակ Կարապետյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, ինչպես տեղեկացրել էինք դեռ հուլիսի 20-ին։ Նկատենք` ուժային կառույցներում նշանակումները սկսվել էին Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահ նշանակելով։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը կնշանակվի ՀՀ […]

ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ․ «Հրապարակ»

«ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ՝ ԱԺ նախագահի ընտրության առնչությամբ, քանի որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուների ներկայությունը չի ապահովվել դահլիճում, եւ նրանք չեն մասնակցել առաջադրման գործընթացին։ Որպես նախադեպ՝ փորձելու են օգտվել Նաիրա Զոհրաբյանին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու եւ այդ առնչությամբ ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու փորձից։ Ճիշտ է՝ ԲՀԿ դիմումը մերժվել է, բայց […]

Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. «Փաստ»

«Չնայած նախատեսված 15-օրյա ժամկետին, հենց երեկ՝ վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանն սկսել է կառավարության ձևավորման պրոցեսը: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդգրկված չի լինի գործադիրում: Նրա անվան հետ կապված տարբեր լուրեր են շրջանառվում: «Փաստ» թերթը երեկ ստացել է տեղեկություն, որ, ամենայն հավանականությամբ, Ավինյանը կնշանակվի «Անիվ» ՈւՎԿ-ի միակ բաժնետեր ու մասնակից՝ […]

Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը․ «Ժողովուրդ»

«ՀՀ նորընտիր Ազգային ժողովը երեկ սկսեց իր աշխատանքը: Ընդդիմադիր «Հայաստան» եւ մասամբ «Պատիվ ունեմ» խմբակցությունները որդեգրել էին երկրի թիվ մեկ ամբիոնը ամբողջությամբ օգտագործելու տակտիկան. նրանք անգամ միմյանց հարց տալու ձեւաչափով ամենատարբեր հարցերում քննադատության ենթարկեցին գործող ռեժիմին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել էր՝ ինչ էլ լինի, իրենք ընդդիմության ելույթներին չեն պատասխանի, իրավիճակը չեն […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: «Մեծարգո վարչապետ, խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչապետի պատասխանատու պաշտոնում նշանակվելու առիթով հղում ենք Ձեզ արդյունավետ աշխատանքի Մեր մաղթանքները: Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով մեր ժողովրդի կյանքում և մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր հրամայական է […]

Հայաստանը կարծես կլինիկական մահվան մեջ է. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հայաստանը կարծես կլինիկական մահվան մեջ է, արդեն երկար ժամանակ, 2020-ի սեպտեմբերի 27-ից սկսված եւ ցայսօր չավարտված․․․Հոգեվարք չէ սա, հոգեվարքից հետո մահն անխուսափելի է, իսկ կլինիկական մահը մարդուն տանում է մահվան ու կյանքի սահմանագիծ, մի լավ թափ է տալիս, քո իսկ ապրածի բոլոր լավ […]

Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասված է նախագահի հրամանագրում: 

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բուհերի մասին» օրենքը

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որը նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել էր ստորագրել և ուղարկել էր ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու։ Մասնավորապես, ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, ինչը նշանակում է, որ օրենքի ամբողջ փաթեթը չի ստորագրվելու, քանի որ «ՍԴ մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 5-րդ մասի […]

«ԱԺ–ում մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ընտրությունները չեն լուծել մեր երկրի առջև կանգնած լրջագույն խնդիրները, հետևաբար՝ այդ ընտրույթւունների արդյունքում ձևավորված ԱԺ-ն նույնպես: Ընդդիմությունն այս պահին անում է մաքսիմալ, ինչ հնարավոր է ընթացիկ տրամաբանության մեջ: Մեր գործընկերների համակարգային առաքելությունն է լինելու մի կողմից շարունակել կազմաքանդել դավաճան և կապիտուլյանտ ռեժիմը, մոտեցնել նոր ԱԺ-ի վախճանը, հասունացնել նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի