14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջնարդյունքում ձեր «ռազբորկաները» տեղափոխվելու են փողոց և, հուրախություն թշնամու, հանգեցնելու են քաղաքացիական բախումների․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԺ–ում կառավարության 2021-2026թթ. ծրագրի այսօրվա քննարկման ժամանակ սադրանքի մեջ է ներքաշվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը:

Հարկ ենք համարում հիշեցնել, որ Սեյրան Օհանյանը հայրենիքին բացառիկ ծառայություններ մատուցած, այն ազատագրած, բանակի ստեղծման ու կառուցման գործում բացառիկ ներդրում ունեցած, 44-օրյա պատերազմին ակտիվ մասնակցած, մեծագույն հարգանքի արժանի հայորդի է:

Դավաճան եզրույթը մի օգտագործեք պատեհ ու անպատեհ առիթներով, գոնե թերթեք քրեական օրենսգիրքը հասկանալու համար, թե ինչ գործողություններ կատարելու դեպքում Հայաստանի

Հանրապետության քաղաքացին կարող է համարվել դավաճան:

Այսկերպ շարունակելու դեպքում դուք հանրության մեջ խորացնում եք անջրպետը, սերմանում եք պառակտում, վերջնարդյունքում ձեր «ռազբորկաները» տեղափոխվելու են փողոց և, հուրախություն թշնամու, հանգեցնելու են քաղաքացիական բախումների:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ