24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բռունցքվելն է միակ ճանապարհը, մոմն այլեւս չի օգնի. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բռունցքվելն է միակ ճանապարհը, մոմն այլեւս չի օգնի․․․․
 
Բոլորս խորհրդարանական ընդդիմությանը խելք ենք սովորեցնում, դասեր տալիս, ասում՝ ինչն է ճիշտը եւ ինչն է սխալը։Ունենք իրավունք, շատերը ունեն այդ իրավունքը, քանզի նոյեմբերի 9-ից հետո մենք բոլորս փողոցում էինք, վրաններւմ, խարույկների առաջ եւ բոլորիս նպատակը նույնն էր՝ հեռացնել, վերացնել, անհետացնել մեր հայրենիքից կապիտուլյանտ իշխանությանը եւ թուրքի ծրագրերը իրականացնող գործակալությունը։ Մենք պայքարի մարտիկ էինք, միասին, կողք-կողքի, նույն ոգով եւ հանուն նույն նպատակի։
 
Բոլորս էինք համոզված, որ․
1․Եթե արտահերթ ընտրություն, ապա առանց կապիտուլյանտի
2․Բոլորս էինք համոզված, որ հարկ է շտապ ստեղծել անցումային կառավարություն, Վազգեն Մանուկյանի ղեկավարությամբ
3․Բոլորս էինք միամտաբար համոզված, որ անհնարին է, որ այդ արտահերթում ընտրողը կապիտուլյանտին թեկուզ մեկ ձայն տա։
Բայց կատարվեց ամենաեղկելին, կապիտուլյանտն ինքը հայտարարեց արտահերթի մասին։
Ուզում եմ մոռացկոտներին,համենայնդեպս, հիշեցնել։
Առաջին եւ միակ քաղաքական ուժը, միակ կուսակցությունը, որ անմիջապես կտրուկ քաղաքական հայտարարություն արեց եւ պնդեց, որ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՀԵՏ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԳՆԱԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀՀԿ-ն էՐ։Եւ ՀՀԿ-ն վերջինն էր, որ միացավ ընտրության գնալուն, փաստի առաջ էր։
Հետո սկսեց աշխատել հայկական տարբերակը՝ բազառը, եւ ԲՀԿ-ի ղեկավարի հետ հանդիպումից հետո կապիտուլյանտը հայտարարեց անգամ արտահերթի օրը։ Հիշո՞ւմ եք այս ամբողջ բոլոլան։ Հիշում եք։ Հիմա որտե՞ղ է ԲՀԿ-ն։ Սա, ուրիշ թեմա է։Մեր քննարկմանն անարժան։
Վերադառնամ այս օրվան։
Խորհրդարանական ընդդիմությունը կռիվը տեղափոխեց ԱԺ նիստերի դահլիճ, այստեղ եւս , իրականում կենաց-մահու պայքար է տանում։ Վազգեն Սարգսյանի ասած՝ մեկ մոմ է վառում, բազմաթիվ խոսքերի փոխարեն եւ եթե ամենքս վառենք մեր մեկ մոմը, հրդեհը անխուսափելի է։ Իսկ մեր երկրին օդի պես անհրաժեշտ է այդ հրդեհը։ Խորհրդարանական ընդդիմությունը փորձում է գտնել լուծումներ, կռվում է իր ուժերի ներածի չափով, եւ կռվում է ազնվորեն։ Բայց, այսպես երկար շարունակել չի կարելի։ Կտրուկ քայլեր են հարկավոր։
 
Ուստի, համոզված եմ․
1․Խորհրդարանական ընդդիմությունը պետք է փոխի իր մարտավարությունը։
2․Պետք է ձեռք մեկնի արտախորհրդարանական ուժերին, որ պակաս գրագետ եւ հզոր չեն։
3Հանրությունն այլեւս կատարվածին նայում է բաց աչքերով, եւ տեսնում է ամեն ինչ։
4․Պետք չի վախենալ, կամ՝ զգուշանալ փողոցային պայքարից եւ ձեռնամարտից։
5․Մեզ դրել են այդ միակ լուծման առաջ։ Մենք գերի չենք մնալու հասարակության 26 տոկոսի ընտրությանը։ Մեծամասնությունը մենք ենք․․․Մի մոռացեք սա․․
6․ Հարկավոր է շտապ հեռացնել կապիտուլյանտին,իմա՝ թշնամուն, բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցներով եւ ձեւերով։
 
7․ՊՊԾ-ն պետք է <վերադաստիարակել>, ոչ մի պպծ չարժի մեր հայրենիքի մեկ թիզ հողին։
8․Պետք է այլեւս գնալ վա-բանկ, երկիրը կորցնում ենք անասելի արագությամբ, իսկ երբ դա վերջանականապես կկատարվի, ով կլինենք մենք այդ դեպքում՝ չմո։
9․Սա պետք է վերջապես դառնա պայքար ընդդեմ թշնամու, թշնամի, որ ներսից օկուպացրել է մեր հայրենիքը, մեր երկրում հիմա թուրքն է իշխում , հենց ուղղակի իմաստով։
10․Կամ համաձայն ենք ապրել թշնամու հետ եւ սպասարկել նրա շահը, կամ՝ ոտքի ենք ելնում հանուն մեր հայրենիքի եւ արժանապատվության։
11․Կամ ձիու վրա, կամ՝ ձիու սմբակների տակ, կողմնորոշվեք․․
Հ․Գ․ Չկա ոչ մի էմոցիա, կա կոնկրետ իրավիճակ եւ հարկ է այլեւս իրավիճակին համարժեք քայլեր անել․․Բոլոր ֆրանսիական, նրբիկ-կրուասանային ձեւերը այլեւս սպառված են․․․Բռունցքվելն է մեր միակ ճանապարհը»։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ