11 Մայիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357, մահվան՝ 13 նոր դեպք

Օգոստոսի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում, հայտնում են ԱՆ-ից։ Այսպիսով` երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: […]

Թալիբներն ընդհանուր համաներում են հայտարարել Աֆղանստանի կառավարական պաշտոնյաների համար

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն օգոստոսի 17-ին ընդհանուր համեներում են հայտարարել նախկին կառավարական պաշտոնյաների համար և կոչ են արել վերսկսելու աշխատանքը պետական հիմնարկություներում: Այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով թալիբների թողարկած հայտարարությունը: «Բոլորի համար ընդհանուր համաներում է հայտարարված (…), ուստի դուք պետք է լիակատար վստահությամբ վերադառնաք սովորական կյանքի»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:   […]

«ՊՆ, ԱԽ, ԱԳՆ, Կառավարություն․․․պետություն չկա, հետևաբար կան ու էլի կլինեն նոր զոհեր, կորուստներ ու հարվածներ»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սահմանային լարվածության և կրակոցների մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանը՝ հղում տալով քաղաքացիների ահազանգերի վրա։ ՊՆ, ԱԽ, ԱԳՆ, Կառավարություն… Պետություն չկա, չկա պետություն։ Հետևաբար կան ու, ավաղ, էլի կլինեն նոր զոհեր, կորուստներ ու հարվածներ»։

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Շուշիից. Դավիթ Թորոսյան

Ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել/արձակում Շուշիից։ Կրակոցների ձայները լսելի են Ստեփանակերտի թաղամասերում` հատկապես Հայկավանում։ Այս մասին հայտնել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը:

Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից․ Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է․ Իրավիճակը լարված է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում․ կան զոհեր, ընթանում են ինտենսիվ մարտական գործողություններ։ Պատճառը մեկն է։ Հայաստան փաստացի չի կառավարվում։ Թշնամին օգտվում է մեր երկրում տիրող անկառավարելի և անիշխանական իրավիճակից։ Բոլոր գործընթացները ընթանում են իներցիոն բնույթով։ Ոչ մի հարցի լուծման վերաբերյալ կողմերի միջև որևէ ձևաչափում քննարկումներ և բանակցություններ չեն ընթանում։ […]

«Սորոսական քաղհասարակությունը» շարունակում է աշխատել հակաՀայաստան օրակարգով. Վրթանեսյան

Մի քանի օր առաջ գրել էի, թե ինչպես էր ՀՀ քաղաքացին 14 տարի ստրկության մեջ մնացել Վրաստանի ադրբեջանցիների ձեռքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: «Գրել էի նաև Հայաստանում արևմտյան որոշ շրջանակների օրակարգերն առաջ տանող կազմակերպությունների լռության մասին այսպիսի հարցերում (իրենք իրենց «քաղհասարակություն» են անվանում, մեզնից շատերն իրենց՝ «սորոսականներ», թեպետ իրականում դա […]

Իրավիճակը Գեղարքունիքում․ նախնական տվյալներով ունենք երկու զոհ․ Թագուհի Թովմասյան

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է․ Տեղեկություններ եմ ստանում, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի դիրքերը. * Կութ, Ազատ, Նորաբակ, Սոտք: Սահմանամերձ բակավայրերը վտանգված են: * Կրակոցների և ծանր տեխնիկայի գործադրման արդյունքում հնչած պայթյունների ձայնը խաթարել է բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը: * Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից՝ նրանց […]

Շիրակի մարզում դարձյալ երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ

Օգոստոսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 09:43-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]

Ադրբեջանն աստիճանաբար կրակի ուղղությունը փոխում է դեպի բնակավայրեր. իրավիճակին համահունչ գործողություններ պետք է իրականացնել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի ողբերգական և դրան հաջորդած խայտառակ գործընթացի հետևանքով Սյունիքի և Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր հայտնվել են սահմանամերձի կարգավիճակում։ Բացի սահմանային հատվածում նախատեսված ամրաշինական աշխատանքներից և կանոնավոր կերպով մարտական հերթապահության իրականացումից, անհրաժեշտ է ապաստարաններ կառուցել, բեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Եթե կան դրա համար նախատեսված վայրեր, ապա դրանք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի