14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրանական բեռնատարները դադարելու են ՀՀ տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործել. Նաիրի Հոխիկյան

Մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երկու օր շարունակ գրվում է Սյունիքում ճանապարհին ադրբեջանական ոստիկանական անցակետ դնելու և իրանական բեռնատարներից փող գանձելու մասին։ Իմ հանդիպած բոլոր վերլուծություններում շեշտը դրվում է զգացմունքային հարցի վրա՝ թշնամին մտել է մեր տարածք և ցինիկաբար է վարվում, ուզում է գրավել Սյունիքը։

Իրականում Ադրբեջանը այս գործողությամբ կարևոր տնտեսական քայլ է անում՝ կտրելու Իրանը Հայաստանից, ինչի անհրաժեշտ պայման է շահութաբերության անկումը։

Իրանական բեռնատարները աստիճանաբար դադարելու են ՀՀ տարածքը որպես տարանցիկ ուղի օգտագործել, նաև զգալի կնվազեն Իրանից Հայաստան բեռնափոխադրումները․ շահավետ չի լինի իրանցիների համար։ Սա իր հետ բերելու է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունների նվազման ինչպես իրանական բիզնեսի, այնպես էլ միջազգային խոշոր խաղացողների համար, Հնդկաստանն ու Չինաստանը դադարելու են ընդհանրապես Հայաստանը քննարկել միջազգային մայրուղիների իրենց պլաններում։ Այլ կերպ ասած՝ չկա բիզնես շահ, չկա քաղաքական բարենպաստ պայման։

Սա էլ իր հերթին բերելու է Հայաստանի ևս մեկ շնչուղու փակման՝ շնչահեղձ անելով մեր երկիրը։

Ինչի՞ է ձգտում այդկերպ Ադրբեջանը։ Ստիպել հայկական կողմին միջանցք տրամադրել իրեն՝ Սյունիքի մարզով միանալ Նախիջևանին և Թուրքիային, ինչը իր հետ Ադրբեջանին տալու է ֆինանսական հսկա հավելյալ ռեսուրսների խնայում։

Հայաստանի քաղաքական իշխանության ներկա ապիկարության ու տգիտության պայմաններում մենք ավելի արագ քայլերով ենք գնում դրան։ Այնինչ կան հստակ և պարզ գործողություններ, որոնք անելու դեպքում Հայաստանը կարող է արագ և ամուր կերպով դառնալ տարածաշրջանային գործոն։ Բայց դե տգետները դա չեն հասկանա, նրանց համար կարևորը ասֆալտն է»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ