Շուտով արդարությունը կվերականգնվի, եւ ես կկարողանամ ԱԺ–ում անցնել իմ պարտականություններին. Սիսիանի նախկին համայնքապետ
Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն այսօրվանից դադարեցնում է իր լիազորությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Սարգսյանը, որն արդեն մեկ ամիս կալանավորված է։ Հայտարարության մեջ ասվում է. «Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել «Հայաստան» դաշինքի ցուցակով: Ճիշտ է, մինչ օրս հանիրավի խոչընդոտվում է իմ կողմից պատգամավորական լիազորությունների ստանձնումը, սակայն […]





































