09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Պատերազմից հետո հարցաքննվողներին մեկ հարց են տալիս. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահները, մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեն, այս օրերին հարցաքննության է հրավիրում ՊՆ -ում այս պահին աշխատող եւ ՊՆ-ից ազատված բարձրաստիճան պաշտոնյաներին: Մենք տեղեկացանք, որ հարցաքննությունների ժամանակ կոնկրետ 44-օրյա պատերազմի պարտության հնարավոր մեղավորների մասով են հարցադրումներ արվում: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնականում հարցաքննված պաշտոնյաներին հարց է ուղղվում, թե Արցախի նախագահ […]

47 զինծառայողները կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի հաշվետվություն՝ սեպտեմբեր 23-ի դրությամբ։  Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 […]

Freedom House-ի 2021 թվականի զեկույցում օգտագործված են Արման Թաթոյանի հայտարարությունները

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ինտերնետի ազատություն 2021» զեկույցում հիմք են ընդունվել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հայտարարություններին։ Մասնավորապես, զեկույցում հղում է արված 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն հայտարարությանը, որով ծնողներին և երեխաներին կոչ էր արվում չափազանց զգույշ լինել սոցիալական ցանցերից օգտվելիս […]

Առողջապահության նախարարը սկանդալով լքեց խորհրդարանի շենքում ընթացող աշխատանքային քննարկումը

Պատվաստումը պետք է լինի գիտակցված եւ կամավոր։ Քաղաքացիներին պետք է տրամադրվի անկեղծ եւ ճշմարտացի տեղեկություն պատվաստման դրական եւ բացասական հետեւանքների մասին, որպեսզի նրանք կարողանան կողմնորոշվել եւ ինքնուրույն որոշում կայացնել պատվաստման անհրաժեշտության կամ անցանկալի լինելու մասին։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հաձնաժողովի նիստում, աշխատանքային քննարկման ընթացքում, սեպտեմբերի 23-ին ասաց […]

Խաղաղության օրակարգ չկա՝ կա հայ ազգից բույս սարքելու օրակարգ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ Հայաստանի գործող իշխանությունները քարոզում են հնազանդություն, չորքոտանիություն ու պարտության հետ համակերպում: Խոսելով հայ-թուրքական օրակարգից, Աշոտյանը նշում է, որ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի քայլերը ոչ միայն արկածախնդրություն են, այլև կարող են հանգեցնել աշխարհաքաղաքական կատաստրոֆայի: ԹՎ5 հ/ը

Ադրբեջանական ծանր զինտեխնիկան՝ Հայաստանում, և Սյունիքով միջանցք. Փաշինյանը հստակ խոստումներ է տվել. Աննա Մկրտչյան

Երեկ Հայաստանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով՝ մասնավորապես շեշտելով. «Պատմությունը ցույց է տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին»։ Նկատենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին էլ Հայաստանում ռազմական դրության հաստատման օրը Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ […]

«Հատկապես այս փուլում չափազանց կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը»․ Արթուր Վանեցյան

Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ, արվում են ակնհայտ հակաիրանական քայլեր, որոնք միտված են տարածաշրջանում ապակայունացման հերթական ալիքի և նոր ռիսկերի ու մարտահրավերների ձևավորմանը։ Ադրբեջանում թուրքական կողմի հետ համատեղ անցկացվող պարբերական զորավարժություննեըը ևս հստակորեն ցույց են տալիս, որ պաշտոնական […]

Մեր երեխեքին պահելու համար հանցագործ ենք դառնալու, թող վարչապետը գա՝ պատասխան տա. Խաղողագործ

Եթե մեր հարցին լուծում չտվեցին, ժողովուրդն ավելի է շատանալու ու մեր երեխեքին պահելու համար ամեն մեկս դառնալու ենք հանցագործներ, կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիա իրականացնող խաղողագործներից մեկը։ «Դրան ա հասել բանը։ Պայմանագիր էլ ունենք, ամեն ինչ էլ ունենք, խաղողը չեն մթերում։ Բոլորս էլ վարկի տակ ենք, թող վարչապետը գա, պատասխանի՝ ուր տանենք էս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի