09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել ոստիկանություն

Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ քիչ առաջ «Ադեկվատ միաբանության» հիմնադիր Արթուր Դանիելյանին իր տան մոտից բերման են ենթարկել ոստիկանություն։ Այլ մանրամասները դեռևս հայտնի չեն։

Ադրբեջանի գյուղերից մեկի բնակիչը մահացել է ականի պայթյունից

Ադրբեջանի Ղազախի շրջանի Խանլգար գյուղի բնակիչներից մեկը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ մահացել է ականի պայթյունից: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Բալա Ջաֆարլի գյուղի տարածքում

Արցախի, մեր բանակի եւ հոգեւոր ժառանգությունից ոչ մի համար, ոչ մի կատարում, ոչ մի ներկայացում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի հավելումն ֆիքսեք նաեւ, որ Արցախի, մեր բանակի եւ հոգեւոր ժառանգությունից ոչ մի համար, ոչ մի կատարում, ոչ մի ներկայացում»։

«Դուք պատասխան եք տալու, հատ-հատ, և չկարծեք, թե հանրությունը լսելու է ձեր արդարացումները, թե բա երեխա էինք պահում…»

Աշխարհի, այս մոլորակի վրա ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած իշխանություն կհասկանար, որ մեծ աղետից հետո մեծամասշտաբ տոնակատարության կազմակերպումը ճիշտ չէ: Վստահ եղեք, այդ նույն գիտակցումն ունի նաեւ Հայաստանում այսօր իշխող վարչախումբը: Անհնար էր, որ գոնե նրանց հովանավորներ-խորհրդատուները չգիտակցեին, որ հիմա շոուների ժամանակը չէ: Կարճ ասած՝ գիտակցում էին, բայց արեցին ճիշտ հակառակը: Նրանք միտումնավոր ցավ պատճառեցին հանրության […]

Չկա որևիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել. Սարգսյան

Հայաստանում հոկտեմբերի 1-ից պահանջ է դրված՝ կամ պատվաստվել, կամ 14 օրը մեկ թեստավորում անցնել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի խոսքով՝ չկա որևիցե կարգավորում, որևիցե պահանջ, որի արդյունքում գործատուն կարող է աշխատողին ազատել աշխատանքից, եթե նա չի պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ չի հանձնել։ «Աշխատանքային օրենսգրքով չկա […]

Պարտադիր է հաղթել «ներքին թուրքին» ու կապիտուլյացիայի «սիմվոլներին». Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաղթելու համար միգուցե պարտադիր չէ հաղթել ուրիշներին, բայց պարտադիր է հաղթել «ներքին թուրքին» ու կապիտուլյացիայի «սիմվոլներին» »։

Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին

Երգիչ Հայկոյի նախկին կինը՝ Անահիտ Սիմոնյանը, գրառում է կատարել՝ անդրադառնալով երգչի առողջական վիճակին։ «Բոլորի ուշադրությունն եմ խնդրում. Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում […]

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված. եթե միջոցառումներ չձեռնարկենք, առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք 5930 նոր դեպք. Ռոմելլա Աբովյան

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ «Վերջին 14 օրվա վերլուծության տվյալներով՝ ունենք 18 տոկոսով դեպքերի աճ, ունենք բարձրացում նաև դրական թեստավորված անձանց մեջ, այն կազմում է 11,1 տոկոս», – ասաց նա։ Մասնագետի խոսքով՝ […]

Նիկոլի նվերը. Ստեփանակերտ Կարմիր Շուկա ճանապարհին թշնամու շարասյունն է. Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան սա ձեր նվերն է հայ ազգին ՀՀ-ի անկախության 30 ամյակին: Տեսանյութում Ստեփանակերտ Կարմիր Շուկա ճանապարհին թշնամու շարասյունն է, նկարում՝ թշնամուն հանձնած Ակնաղբյուրը: Տեսանյութի ու նկարի հեղինակը ես եմ: 21.09.21թ.»։  

Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է։   Հացի կարոտ, բայց տեսարանների սիրահար, հիշողություն չունեցող, նաեւ հրահանգով եկածների հետ նույնպես։ Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու։ Ձերը արվեստ չէ, քանի որ իրական ոգի, մաքուր հոգի, այդ հոգում՝ հայրենիք եւ այդ հայրենիքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի