09 Մայիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը. «Հրապարակ»

«Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը եւ տեղակայվել չեզոք գոտում։ Համայնքի բնակիչների եւ ղեկավարի ձեռնարկած քայլերի արդյունքում դեպքի վայր են եկել ռուս խաղաղապահները, որոնց հաջողվել է ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում վերջիններիս ետ ուղարկել ելման դիրք, սակայն պայման են առաջ քաշել, որ համայնքի հարակից Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշն […]

Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ-ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար. 168.am

ՀՀ կառավարությունը այսօրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համար հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է 168.am-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են․ դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110․000 ԱՄՆ դոլար։ Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է նաև այդ դրոնները գործարկող անձնակազմը, որոնց հյուրանոցային և այլ ծախսերը, ըստ մեր աղբյուրի, նույնպես հոգացել […]

Այսպես շարունակել չի լինի. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ամայություն   Քաղաքական, մշակութային, գիտական, հոգևոր, ռազմական, տնտեսական, սպորտային ամայություն։ 10 միլիոնանոց հայությունն այսօր չունի գոնե մեկ մարդ, կրկնում եմ՝ գոնե մեկ մարդ, որի խոսքը, պատգամը, հորդորը, խրատը, խորհուրդը, կամ կարծիքը լսի և հարգի նույն հայությունը։ Պատմության օրհասական պահերին կամ ճագատագրական ժամանակահատվածներում մեզ միշտ […]

Ծնկած խաղաղություն ուզո՞ւմ են․ եթե այդ խաղաղությունը մեզ պետք է որպես ողորմություն նետեն, թող Փաշինյանը վերցնի և հեռանա մեր երկրից․ Կարին Տոնոյան

Ազատության հրապարակից մեկնարկել է զոհված զինծառայողների ծնողների, հարազատների ջահերով երթը դեպի Եռաբլուր։ Երթից առաջ լրագրողների հետ զրույցում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր, «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանն ասաց, որ պատերազմում հանուն հայրենիքի ընկած մեր հերոսները պարտավորեցնում են, որ ոտքի կանգնենք և տեր կանգնենք մեր անկախությանն ու մեր հայրենիքին։ «Մենք անպայման տոնելու ենք Հայոց անկախության տոնը, […]

Երգիչ Հայկոն ծանր վիճակում հիվանդանոցում է. նրան այցելել է Ալեն Սիմոնյանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 21-ին այցելել է հիվանդանոց՝ տեսակցելու երգիչ, երգահան Հայկոյին, որն այժմ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում է: Այս մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: Նա չցանկացավ մանրամասներ հայտնել երգչի առողջական վիճակի մասին: Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ Հայկոն վարակվել է կորոնավիրուսով. նրա վիճակը գնահատվում է ծանր:

Զինվորական անշուք քայլերթի մասնակիցներին պողոտայից հեռացրեցին բեռնատարներով. pastinfo.am

pastinfo.am-ն գրում է, որ Երևանի կենտրոնում կառավարությունը զինվորական քայլերթ էր կազմակերպել՝ ի նշանավորումն ՀՀ անկախության 30-ամյակին։ Ընդամենը մեկ խաչմերուկ քայլելուց հետո զինվորական նվագախմբի անդամներին հեռացրեցին բեռնատարներով։

Կատարվեց Հանրապետական մաղթանք Հայաստանի անկախության 30-ամյակի առիթով

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով սեպտեմբերի 21-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանրապետական մաղթանքի արարողություն։ Հոգևորականաց դասն ու ներկա ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված հայրենիքի անսասանության, խաղաղ և անվտանգ կյանքի համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված մաղթանքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն հայրապետական […]

Ուշքի՛ եկեք, սա դեռ վերջը չէ․ երբեք ուշ չէ համախմբվել և այս իշխանությանը նստեցնել դատապարտյալի աթոռին․ Մինասյան

Անկախությունը թթվածնի նման է։ Եթե կա, չեք զգում նրա գոյությունը, բայց եթե չկա, շնչահեղձ եք լինում։ Այդպիսի բան է անկախությունը,  հրավիրված ասուլիսում ասաց ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը։ Նա ընդգծեց, որ այժմ Հայաստանը անկախության պակասից շնչահեղձ է լինում։ «Այդ շնչահեղձության հետևանքն է, որ հազարավոր թուրքեր մեր սահմաններին են, ու մարդիկ չեն զգում դա, որ 5 000–ից ավելի […]

Տաճարը հաղթելու է փողոցին, հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս իմ Հայաստան, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված իմ տուն ու բնօրանն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։   «1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի