05 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կալանավորված Առուշ Առուշանյանը ջախջախիչ հաղթանակ տարավ

Գորիս խոշորացված համայնքում բոլոր 18  ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքներով՝ Առուշ Առուշանյանը հաղթել է ՏԻՄ ընտրություններում։ Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 6250 ընտրող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին է քվեարկել 3590 ընտրող։

Մասնակցել է ընտրողների 50,4 տոկոսը։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցում էր խորհրդարանական ընտրություններին։ Այս պահին Առուշանյանը գտնվում է անազատության մեջ։

Նշենք, որ ՀՀ 6 մարզի 9 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ էին:

Գորիսում ընտրություններին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և Հայ ազգային կոնգրեսը։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ