Գյումրիում պարտված ՔՊ թեկնածուն պահանջում է Շիրակի մարզպետի հրաժարականը
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագանու անդամներից Համլետ Մոսինյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որով պահանջում է Շիրակի մարզպետ, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանի հրաժարականը ՝Շիրակի մարզպետի պաշտոնից: ՔՊ-ականը չի բացատրել իր վրդովմունքի պատճառը` խոստանալով հիմնավորել քիչ ավելի ուշ, սակայն կարելի է ենթադրել, որ խնդիրը ՔՊ-ի պարտությունն է Գյումրիում:
Ահա նրա գրառումը.
«Ես՝ Համլետ Ռուբենի Մոսինյանս, որպես ,,Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագագույն անդամներից մեկը,
ՊԱՀԱՆՋՈւՄ ԵՄ ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ:
Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:
Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել խորհրդի նիստ»: