07 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Անդրանիկ Քոչարյանն իրավունք չունի լինել քննիչ հանձնաժողովի նախագահ. «Ժողովուրդ»

44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը բարձրաձայնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից անմիջապես հետո: Չնայած ընդդիմադիրների ու փորձագետների խորհուրդ-հորդորներին, թե ավելի ճիշտ կլինի պարիտետային հանձնաժողով ձեւավորել, իշխանությունը տեղի չտվեց ու Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարեց՝ հանձնաժողովը ձեւավորվելու է խորհրդարանի համապատասխան՝ Պաշտպանության ու անվտանգության հարցերի […]

Մխիթար Հայրապետյանը պաշտոն էր ուզում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար քննարկումներից հետո որոշել է, թե իր հետ քայլած, հեղափոխություն իրականացրած Մխիթար Հայրապետյանը ինչ պաշտոն պետք է զբաղեցնի: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ տեւական ժանանակ լարվել էին Փաշինյանի եւ Հայրապետյանի փոխհարաբերությունները այն բանից հետո, երբ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, որ ինքը չի ցանկանում օրենսդիր մարմնում մնալ, այլ պաշտոն […]

Մակունցը չի կարողանում լեզու գտնել հայ համայնքի, ինչպես նաև Հայ դատի գրասենյակի հետ․ «Հրապարակ»

«Մենք գրել էինք, որ ՀՀ դեսպաններին սեպտեմբերի 21-ի նախօրեին հրահանգել էին անկախության տոնի ընդունելություններ չանել, բացառությամբ ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Լիլիթ Մակունցի, ով սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում գունագեղ ընդունելություն է հրավիրել` նվիրված անկախության 30-ամյակին: Հրավիրվել են հայ համայնքի այն անդամները, որոնք յուրային են եւ տհաճ անակնկալներ չեն մատուցի համայնքի կողմից չընդունվող դեսպանին: Մեզ տեղեկացրին, […]

Ողջու՜յն Քոչարյան Անդո․ Տիգրան Վարդանյան

ՀՀԿ ԵԿ անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ողջու՜յն Քոչարյան Անդո: Երեկ երեկոյան Հ1-ի Պետրոսի հետ հարցազրույցում կապիտուլյանտի ֆրակցիայի ներկայացուցիչ` Քոչարյան Անդոն, իրենց իշխանությունների կողմից անորակ հրթիռները կրկնակի գնով գնելու մեջ մեղադրեց նախկիններին: Տվյալ միջադեպի հետ կապված կա նաև ձերբակալված սպա և հարուցված է քրեական գործ: Հարգելի հայրենակից, խոսքը գնում է 2011թ. ՌԴ-ի […]

Նորմալ է պրեամբուլան. մի օր ել կասեն Հայաստան անունը փոխեք, դրեք Էրմինիստան. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտարարում են, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն՝ առանց նախապայմանների։ Վերջինս առաջարկում է նաև Ալիևի հայտարարությունները չխառնել Թուրքիայի հետ՝ «պետք է տարանջատել»։ Բայց դրանք այնքան միահյուսված են, որ Ալիևն իր հին պահանջներին ու նախապայմաններին օրերս ավելացրել է նորը․ ասել է, թե Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար Հայաստանը պետք է մշակի և […]

Կապիտուլյանտները փորձում են իրենց ապաշնորհ կառավարման և ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը». Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «2018թ. դեկտեմբերին, իրենց իշխանության կողմից իրականացված գործարքը փորձում են գցել «նախկինների գրպանը»   ՀՀ ԱԱԾ-ն, 44-օրյա դավադիր պատերազմի տարելիցի նախաշեմին, որոշել էր քաղաքական պատվերով համերգ-շոուի շրջանակներում, նոր օպերացիա մշակել, որի նպատակը պատերազմի պարտության մեղքերը կրկին “նախկինների” վրա բարդելն է: Այս անգամ անդրադարձել են իրենց […]

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և քարտուղար Հայկ Մամիջանյանի հանդիպել են դեսպան Ջոն Գալագերի հետ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ քարտուղար Հայկ Մամիջանյանը սեպտեմբերի 28-ին հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ, տեղեկացնում է ԱԺ կայքը: Ողջունելով դեսպանին՝ Արթուր Վանեցյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին: Խմբակցության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը […]

Ալիևը հայտնել է, որ առարկություն չունի Փաշինյանի հետ հանդիպելու հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։ Այս մասին Ալիևն ասել է France24-ին։ Ալիևը հարցազրույցում նշել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքը առարկություն չի ունենա:

Համայնքների խոշորացման հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ

«Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Համայնքների […]

Ադրբեջանը կրակել է Կութի ուղղությամբ. հայկական կողմը մեկ վիրավոր ունի

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։ 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի