01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու որոշումը քաղաքական պատվեր է համարում

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու որոշումը քաղաքական պատվեր է համարում։ Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ ընդգծելով, որ պատվիրատուներն ապօրինությունը չեն մարսելու։

«Քննիչի որոշմամբ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է։ Իսկ ավելի վաղ Ոստիկանությունն այս շոուի «մասսովկան» էր ապահովում

Պատվիրատուն, հավանաբար, սև իկրա է ուտում հիմա։ Բրյուսելում։ Իկրայի իր «քաղաքակիրթ» մատակարարի հետ։

Կարծում եմ՝ որոշ փշուրներ էլ գործ տվողին կհասնի։ Այ, էդ բոլոր գործող անձինք պետք է, որ գոհ լինեն իրենց արածից։ Ավելի ճիշտ՝ արածներից։ Նրանք շարունակում են փորել մեր պետության գերեզմանափոսը։

Մարսելու՞ են այս ամենը։ Հիմա արդեն չգիտեմ։ Բայց վստահ եմ, որ Սամսոնյանի ձեռքից էլ պրծում չունեն։

Համենայն դեպս, իրենց մամաներն ու ազգ ու տակը այսուհետև լինելու են հանրության ուշադրության կենտրոնում։ Սրանում ես գրեթե չեմ կասկածում։ Որովհետև ինչ ուզում ես արա, մեկ է՝ փոս փորողն ինքն է վերջում փոսն ընկնում։

Նարեկ ջան, Աստծով», – գրել է Մելիք-Շահնազարյանը

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ