05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կարտոֆիլի բերքատվությունը պակասել է․ «Ժողովուրդ»

«Անցած տարի գյուղացին կարտոֆիլ քիչ է մշակել, բայց շատ հավաքել: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 20 հազար 50 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2018-ին (2019-ին էլ այն կազմել է 20 հազար 500) այն կազմել է 22 հազար 100 հա. անցած տարի գյուղացին 1600 հեկտար կարտոֆիլ քիչ է մշակել: Ի դեպ, […]

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխավորած համայնքն իր բացակայության պայմաններում գլխատված է, քաջարանցին՝ հիասթափված. Հայտարարություն

Քաջարան համայնքի ավագանու անդամներն այսօր հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի։ Նրանք ասացին, որ մինչ այսօր չգիտեն, թե իրենց համայնքապետին ինչի համար են կալանավորել։     «Շուրջ 6 ամիս է՝ համայնքապետը չկա, քաղաքն անտեր-անտիրական է» , – ասաց ավագանու անդամներից մեկը՝ նշելով, թե հայտարարության տեքստն ուղարկելու են դատարանին։ «Հարգելի դատարան, հայտնում ենք […]

Սյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն

Ֆրանսիական «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել՝ արձագանքելով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության 15-րդ գագաթնաժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը: «Թուրքմենստանում Էրդողանը նոր անհանգստացնող իմպերիալիստական ելույթ է ունեցել՝ կոչ անելով թյուրքալեզու երկրներին իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանին՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Սյունիքը Հայաստան է, Էրդողանը՝ պատերազմ հրահրող», – […]

Մեր երկրում ճգնաժամը դեռ չի հասե՞լ ծայրահեղ աստիճանի․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Ճգնաժամը հաղթահարվում է միայն այն ժամանակ, երբ հասել է ծայրահեղ աստիճանի․․․․ Հարց՝ մեր երկրում ճգնաժամը դեռ չի հասե՞լ ծայրահեղ աստիճանի․․․․»։

«Էսքան անպիտանության, անգրագիտության ֆոնին վաղը Երևանն էլ են հանձնելու». Նարեկ Սամսոնյան

Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ալիևն ասում ա, որ «վերջին հանդիպումից հետո Զանգեզուրի միջանցքն արդեն իրականություն է դառնում»: Հիմա կուզեի նայել բzոլոր նրանց դեմքին ովքեր վիժվածքի հանդիպումից հետո գոռում էին, որ «էս թուղթը ոչնչի մասին է… տեսա՞ք միջանցք չկար» և այլն: Ձեր նման անգրագետ ծակ պրոֆեսորների պատճառով է նաև, որ ունենք էս վիճակը, […]

Այսօր ժամանակը չէ ո՛չ քաղաքական ամբիցիաների, ո՛չ անհատական ամբիցիաների, ո՛չ իրար պարսավելու. Կարին Տոնոյան

«Բոլորով իրար հետ եկել ենք այն համաձայնության, որ մենք գնում ենք համախմբման այս ճանապարհով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց 5165 շարժման ղեկավար Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով «Ազատագրական շարժում»-ից դուրս գալու պատճառներին: Տոնոյանը վստահեցրեց, որ պառակտում չի եղել, պարզապես իրենք պայքարի այս ձևն են ճիշտ համարում. «Իրենք ուզում են պահել հրապարակը. Մենք 1 շաբաթվա ընթացքում խորապես […]

23 պատվաստված քաղաքացի մահացել է կորոնավիրուսից. Անահիտ Ավանեսյան

23 քաղաքացու մոտ արձանագրվել է մահ, երբ վերջիններս եղել են պատվաստված, քովիդով վարակված են եղել, հիվանդությունը ծանր են տարել, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Նրանց միջին տարիքը 75-ից բարձր է, բոլորի մոտ գրանցված է եղել քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, լյարդի ցերոզ, հիպերտենզիա, զարկերակային գերճնշում։ Նման […]

Փաշինյանի հրաժարականին հասնելուց հետո հարկավոր է ձևավորել համազգային համերաշխության ճգնաժամային կառավարություն․ «5165 շարժում»

Ժողովուրդն այսօր քիչ է դուրս գալիս հրապարակ, որովհետև շարժվում է պայքարի դուրս եկած ուժերին սիրելու կամ չսիրելու տրամաբանությամբ, այնինչ պայքարը հայրենիքի մասնատումը կանխելուն է ուղղված, այսօր հրավիրված ասուլիսում ասաց «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը։ Նա նաև իրենց շարժման պայքարի տրամաբանությունը ներկայացրեց․ «Մենք դուրս ենք գալիս պայքարի՝ հանուն Հայաստանի, մենք որևէ անձի համար, անգամ մեր քաղաքական […]

Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում և մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կլինի միայն ՊՇՌ թեստի արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով

Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այո՛, այդ սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ առաջացնում են, բայց նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։ Պետք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի