22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհները որոշակիորեն դուրս են գալիս Հայաստանի տարածքից․ Փաշինյանը՝ Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին

Առցանց ասուլիսին Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ որքանո՞վ են հավաստի Կիրանց-Ոսկեպար՝ սարերով ձգվող այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին լուրերը և ինչո՞վ է պայմանավորված այլընտրանքային ճանապարհի կառուցումը նաև Տավուշում։

Փաշինյանը հարցին ի պատասխան՝ անդրադարձավ սահմանազատման ու սահմանագծման խնդրին, խորհրդային ժամանակաշրջանի տարբեր քարտեզներին:

«Մենք բոլոր քարտեզներն ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ կան քարտեզներ, որտեղ մեր ունեցած ճանապարհները դրանցով որոշակիորեն դուրս են գալիս 1975 թվականի քարտեզներով Հայաստանի տարածքից։ Եվ մենք հիմա նայում ենք սցենարներ, քննարկում ենք», – ասաց նա։

1975 թվականի քարտեզով, Փաշինյանի մեկնաբանմամբ, Տավուշի Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեհովիտ գյուղերի վարելահողերի, հողատարածքների մեծ մասը ադրբեջանական վերահսկողության ներքո է, և այժմ դիտարկվում է՝ սահմանը այս կամ այն սցենարով դեմարկացնելու դեպքում ինչ խնդիրներ կծագեն։

«Մենք պետք է իրավիճակի նրբությունների մեջ խորանանք, ոնց որ, ասենք, Գորիս-Կապան ճանապարհի այդ մի փոքր կտոր հատվածի հետ խնդիր կար։ Ըստ էության, ստացվեց, որ մենք կարող էինք ճանապարհից զրկվել։ Հիմա ես էկրանի առաջ ասեմ, որ ո՛չ մի դեպքում, ո՛չ մի թիզ և այլն, և այլն, բայց ես չեմ ուզում այն նույն սխալները, որոնք երբևէ կքննարկենք՝ ճի՞շտ էր, սխա՞լ էր, խուսափելի՞ էր, անխոսափելի՞ էր․․․ Չեմ ուզում, որ աչքներս, ականջներս փակենք ու ասենք՝ ոչ մի բան չենք նկատում», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց նաև, որ Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհը նկարագրվածի պես սարերով չի անցնելու։

«Ոչ մի սարերովի մասին խոսք չկա։ Այնտեղ եթե նույնիսկ այդ խնդիրը ծագում է, այն ծագում է մի քանի կիլոմետրի մասին, երբեմն նույնիսկ 500, 300 մետրի մասին, բայց մենք պետք է դաշտը պատկերացնենք։ Մենք չենք կարող, որ այնքան որ՝ այսպիսի հարց չհնչի, չզբաղվենք այն աշխատանքով, որով պետք է զբաղվենք»,- ասաց Փաշինյանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ