05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է

Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է, այս մասին հաղորդում է փաստաբան Միհրան Պողոսյանը։ Որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սիմոնյանը։ «Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց քննիչի՝ դեռևս 2020թ.ի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է», – նշել է Պողոսյանը։

Փաշինյանն ազատել է աշխատանքից Հրաչյա Թաշչյանին, որն, ըստ «ԱՆԻ» կենտրոնի, Ադրբեջանի հետ բանակցողն է եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։ Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։  Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային՝ հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Վանեցյանը, […]

Կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական միջոցը պատվաստումներն են. Արա Բաբլոյան

«Արաբկիր» բժշկական կենտրոնի ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում: «Դեռ անցած տարի մարտ ամսին ես իմ կարծիքը ներկայացրեցի, որ համաճարակը կանխարգելելու հիմնական միջոցը պատվաստումներն են: Ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին։ Դրա փաստացի ապացույցներն այն երկրների ցուցանիշներն են, որտեղ բավականին մեծ տոկոսով […]

Կորոնավիրուսից մահացել է 43 մարդ. ԱՆ

Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 502 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 020-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 43 քաղաքացի, մահացածների թիվը 7610 է: Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 1-ի դրությամբ մահվան […]

«Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, ուրեմն բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Բոլոր ներքաղաքական օրակարգերը,բացի կապիտուլյանտների հեռացումից կեղծ են ու արհեստական։ Հերիք է իրար վրա «բոչկա գլորեք» ։ Ներկա ու նախկին,քայլած ու չքայլած՝ դրանք սուտ օրակարգեր են։ Քաղաքականության մեջ սրբեր չկան, անսխալական՝ առավել եւս։ Ներողություն պահանջողների պակաս չկա։ Գրեթե բոլորը բոլորից պահանջատեր են։ Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում, […]

Ադրբեջանցի զինծառայողները կարողանում են դիտարկման ներքո պահել նաև Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կապանից դեպի 6 գյուղեր՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ տանող այլընտրանքային ճանապարհը ևս դիտարկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից, հետևաբար՝ բացի դժվարանցանելիությունից ու դրա հետևանքով հումանիտար խնդիրներից, բնակիչների իրավունքների ոտնահարումներից մարդկանց կյանքի իրավունքի և անվտանգության երաշխավորման խնդիրը մնալու է չլուծված։ Ուստի, անհրաժեշտ է վերացնել խախտման աղբյուրը՝ […]

Արթուր Դավթյանն այսուհետ ունի իր «աչքերն ու ականջները». «Ժողովուրդ»

«Նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: Այսպիսով, դատախազ Բիշարյանը լքեց քրեական գործերով հսկողություն իրականացնող համակարգը՝ տեղափոխվելով դատական համակարգ: Ըստ դատախազության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Կարեն Բիշարյանը հետագայում նշանակվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, […]

Նախարար Ավանեսյանը դեմ է զինծառայողներին արտահերթ բուժելու նախագծին. «Ժողովուրդ»

«Սպան 14 օր ծառայությունից հետո իջնում է, ունի առողջական խնդիր, զինվորական հոսպիտալում բուժզննում է անցնում ու պարզվում է, որ կարիք կա МРТ հետազոտության ու ամիսներով պետք է հերթ կանգնի: Չկա որեւէ առաջնահերթություն զինծառայողների համար»,- Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն է բարձրաձայնում խնդիրը՝ առաջարկելով՝ առանց պետության վրա ֆինանասական […]

Ոստիկանության նոր Skoda-ները հերթով խափանվում են․ «Հրապարակ»

«Պարեկային ոստիկանության համար ձեռք բերված չեխական արտադրության Skoda Octavia ավտոմեքենաներն իրենց չեն արդարացնում։ Դա չեն թաքցնում նաեւ պարեկային ոստիկանության ծառայողները։ Մեզ ասացին, որ նոր Skoda-ներում հերթով խնդիրներ են առաջանում, հիմնական պատճառը դրանց վրա ավելացված սարքավորումներն են։ Մենք գրել էինք, որ նախ ավտոմեքենաների գնման մրցույթը խախտումներով են անցկացրել՝ մի քանի անգամ գին ու պարամետր փոխելով, որպեսզի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի