«Դու էս շենք պիտի չմտնես, կյանքդ կսարքեմ դժոխք, գլխովդ պատասխան կտաս». Վարդենիսի ՔՊ-ական քաղաքապետը՝ ավագանու անդամին
Վարդենիսում այսօր ավագանու անդրանիկ նիստն է հրավիրված, որը լարված մթնոլորտում է ընթանում։ Հիշեցնենք՝ այստեղ քաղաքական երեք ուժ է հաղթել՝ «Ահարոն Խաչատրյան» դաշինք, «Միասնական Վարդենիս» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը և «Միասնական Վարդենիս»-ը կոալիցիա են կազմել՝ ունենալով 14 մանդատ, ՔՊ-ն ունի 13 մանդատ։ Գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որին սատարում է ՔՊ-ն, լարված իրավիճակ փորձեց […]





































