22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ով հայրնենիքը դավաճանի և ում տուգանեն. մնացել է՝ մի ԳՈՒԼԱԳ ստեղծել Հայաստանում. բաց նամակ

Բաց նամակ ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին

Հարգելի օրենսդիրներ

Փաշինյանի ղեկավարած Հայաստանում տիրում է քաղաքական գանգստերության մթնոլորտ ունիվերսալ «փաշիզմ»: Դուք դա գիտեք, տեսնում եք, սակայն գործնական պայքար չեն ծավալում այդ ամենի դեմ: Չորս տարի է` երկիրն անշեղորեն ընթանում է դեպի ավտոկրատիա: Մինչդեռ դուք դրա դեմ պայքարի գործնական, արգասաբեր ցուցանիշ, մեծ հաշվով, չեք գրանցել: Եվ, այնուամենայիվ, քանի որ ներկայացնում եք հանրության ընդդիմադիր որոշակի շերտը, այդ թվում՝ իմ քաղաքական ընտրությունը, դիմում եմ ձեզ:

Սոցցանցերում հակառեժիմական գրառումների դեմ պետական նպատակային, հասցեական հետապնդումը դարձել է մահակ ընդդիմադիր այլախոհների դեմ պայքարում: Ինչպես ծանր վիրավորանքի, այնպես էլ ռազմական դրության պայմաններում կարծիք հայտնելու վերաբերյալ քաղաքական հալածանքը անսայթաք ընթանում է: Դուք դա ևս տեսնում եք, գիտեք: Ընդ որում, եթե ծանր վիրավորանքը քրեականացվել է (հակասելով միջազգային նորմերին), ապա ռազմական դրության պայմաններում քննադատական կարծիքի արտահայտման վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ, կայացվել է ՀՀ Սահմանադարական դատարանի համապատասխան որոշումը, որով ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման 9.1 և 9.2 կետերը ճանաչվել են հակասահմանադրական: Որոշման 9.1 կետն ասում էր.

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում`ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»:

Բայց, օրինակ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Կումայրի» բաժինը պնդում է, որ «քննադատող» հրապարակումները ՀՀ ՍԴ որոշմամբ հակասահմանադրական չեն ճանաչվել: Ոստիկանները կարծում են, որ պետական հալածանքի մեքենայի կողմից վրաերթի ենթարկված մարդիկ կզլանան և չեն կարդա ՀՀ ՍԴ-ն այդ նույն որոշումն ամբողջությամբ, որում ասվում է.
«Որոշման հավելվածով սահմանված վիճարկվող կարգավորումների մի շարք ձևակերպումների սահմանումները սպառիչ և ամբողջական տեսքով ներկայացնելն օբյեկտիվորեն հնարավոր չէ, քանի որ դրանք գնահատողական բնույթ ունեն, և դրանց բովանդակությունը պետք է բացահայտվի նաև իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում: Այդ նորմերի առավելագույն հստակությունը պետք է երաշխավորվի նաև դրանց կիրառման արդյունքում կայացվող ակտերի շրջանակներում, որպեսզի հասցեատիրոջ համար պարզ և հստակ լինի, թե, օրինակ, իր կատարած ո՞ր արարքն է քննադատող, հերքող, արդյունավետությունը /պաշտպանու-նակությունը կասկածի տակ դնող կամ այլ կերպ արժեզրկող: Ընդ որում՝ եթե «քննադատող» ձևակերպումը բավականաչափ հստակ է, ապա նույնը չի կարելի ասել «արդյունա-վետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» ձևակերպումների մասին, որոնք ունեն վերացականության բարձր աստիճան: Հետևաբար՝ դրանց հղումներ կատարող/դրանք կիրառող մարմնի հայեցողության սահմանները, ըստ էության, անսահմանափակ են: Բացի դրանից, «արդյունավետությունը կասկածի տակ դնելը», «որևէ այլ կերպ արժեզրկելը»՝ միասին կամ առանձին վերցված, կարող են դրսևորվել ինչպես քննադատության լույսի ներքո (այդ համատեքստում), այնպես էլ ունենալ ինքնավար բովանդակություն»:
Այսպիսով՝ ՀՀ Սահմանադրական դատարանը, հավասարության նշան է դրել քննադատության և «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» արտահայտությանների միջև:

Ընդդիմադիր հարգելի պատգամավորներ

Դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, հրավիրվեմ ոտիկանության «Կումայրի» բաժին: Տեղեկացրեցին՝ տուգանելու են 300.000 դրամով՝ ֆեյսբուքյան իմ երկու գրառումների համար: Սակայն, ուշագրավ է , որ ոստիկանություն ինձ հրավիրելու 4-րդ օրը ՝ 24.10.2020 թ. , ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացրեց թշնամու տիրապետության տակ անցած այն տարածքները, որոնց մասին գրել էի սոցցանցի իմ էջում՝ փաստացի տուգանվելով դրա համար: Ու սա այն դեպքում, երբ ռազմական դրության պայմաններում, մեր երկրի մի շարք մտահոգ ու հայրենասեր քաղաքական-հասարակական գործիչներ սուր, մերկացնող քննադատություն էին հնչեցրել Ն. Փաշինյանի հասցեին: Օրինակ՝ ՀՀ նախկին նախագահը, Շիրակի թեմի առաջնորդը, ԱԱԾ պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատարը, ՀԱԿ կուսակցությունը և այլոք: Եվ անգամ ինքը՝ ՀՀ վարաչպետի աթոռում հայտվածը,16.11. 2020 թվականին, ասել էր.
«Ինձ համար որեւէ կասկած եւ տարընթերցում չկա, որ ես եմ այն թիվ 1 պաշտոնյան, որ պատասխանատու է տեղի ունեցածի համար: Տեղի ունեցածի համատեքստում կրում եմ պատասխանատվությունը: Ես հասկանում եմ նաեւ, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով պետք է կանգնեմ, եթե շատ պայմանական ասենք կամ մի քիչ սուր ձեւակերպենք, պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ». այսօր հրավիրված առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Այսպիսով, ՀՀ ոստիկանությունն ու իր ստորաբաժանումը տուգանքի պատժաչափեր են ներկայացնում ՀՀ քաղաքացիներին այն մտքի համար, որն իր բերանով ասել է, խոստովանել է ՀՀ վարչապետի աթոռում հայտնվածը:
Ուշագրավ մի փաստ ևս. իմ նկատմամբ 300.000 դրամ տուգանքի վարույթ հարուցելուց մեկ տարի անց՝ 2021 թվականի նոյեմբերի 11-ին, ստանում եմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող Շիրակի մարզային բաժնի որոշումը՝ինձանից պետության օգտին նշված գումարը բռնագանձելու վերաբերյալ: Եթե սա քաղաքական հալածանք չէ, ապա ի՞նչ է: Մեկ տարի անց, առանց դատական որոշման, ոստիկանությունն որոշել է գորազուրկ քաղաքացուց՝ իր կարծիքն արտահայտելու համար, քերել տուգանք: Ով հայրնենիքը դավաճանի, ո՞ւմ տուգանեն:

Այժմ,դիմելով ձեզ՝ ակնկալում եմ ձեր բոլորի հավաքական դիրքորոշումը, նպատակային գործողությունը և կտրուկ ջանքերի գործադրումը՝ ՀՀ-ում մարդու իրավունքների բացահայտ ցեխոտման և կոխոտման, կարծիքի ազատ արտահայտման համար տուգանք և քրեական հոդվածներ հարուցելու դեմ: Ձեր ունեցած բոլոր հնարավորություններով, պարտավոր եք՝
1.Դիմել ՀՀ-ում ներկայացված միջազգային բոլոր կառույցներին, եվրոպական երկրներում գործող բոլոր կառույցներին՝ ներկայացնելու և համապատասխան իրավական գնահատական տալու Նիկոլ Փաշինյանի անառողջ ցանկությունների հիման վրա գրված և կիրառվող օրենքների, պատժամիջոցների դեմ: ԵԽԽՎ-ները, եվրախորհրդարանները և եվրոպաներում եղանակ ստեղծող մյուս բոլոր կառույցները պարտավոր են իմանալ, գործանականում կանխել և գնահատական տալ քաղաքական հալածքների, հետևողական հետապնդումների,խոսքի, կարծիքի արտահատման ազատության դեմ Հայաստանում ընթացող վերբալ և ոչ վերբալ ֆաշիզմի դրևսորումների դեմ: Մնացել է՝ մի ԳՈՒԼԱԳ ստեղծել Հայաստանում ու Փաշինյանի ռեժիմի բոլոր այլախհներին դարձնել «ստացիոնար» բանտարկյալներ:

2.Առաջարկում եմ՝ կազմել Փաշինյանի հայրենադավ քաղաքականությունը քննադտողներին օժանդակող խումբ՝ համալրված արհեստավարժ իրավաբաններից, իրավապաշտպաններից, Աժ պատգամավորներից, հասակարական-քաղաքական միավորումներից:

3. Իրականացնել խոսքի, կարծիքի, գնահատականի համար հետապնդումների՝ փաստերի, դեպքերի հավաքչական աշխատանք: Բացի դա՝ ելնելով մեզանում արմատավորվող բռնատիրական բարքերից և նորմ դարձող օրենքներից, նշված հանձնախումբը, ձեր հանրային օժանդակությամբ, պետք է իրականացնի իրավաբանական անհատույց աջակցություն տիրող ռեժիմից տուժած քաղաքացիներին:

Հարգելի պատգամավորներ

Մեկ անգամ գործնականում ցույց տվեք, որ ունեք պատասխանատվություն ոչ միայն Աժ կարմիր աթոռներում նստելու, աշխատավարձ ու պարգևավճար ստանալու հարցում, այլև՝ երկրում խորացող ունիվերսալ բռնաճնշումների դեմ պայքարի կամք, ունակությունը և գործնական, ոչ դեկլարատիվ հանձնառություն ձեր ընտրողների նկատմամբ:

ՀՀ քաղաքացի Լիլիթ Աղեկյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ