18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք». Նիկոլ Փաշինյանը Վահագն Խաչատուրյանին դեռ առաջարկ չի արել նախագահ դառնալու վերաբերյալ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին դեռ պաշտոնապես առաջարկ չի արվել նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ խոսակցություն չի եղել:

«Քանի դեռ այս պահին չկա ՀՀ ԱԺ նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը ու գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք, մարդը դեռևս հնարավորություն ունի դիմումը հետ վերցնելու», – ասաց Խաչատուրյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է իր կենսագրությունը խմբագրված ու որևէ տեղեկություն չկա Հայ ազգային կոնգրեսին անդամակցելու վերաբերյալ, նա ասաց, թե դա իր մեղավորությունն է:

«2017-ից ես իմ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ինձ համարում եմ անկուսակցական», – նշեց Խաչատուրյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է հրաժարական տալու մասին:

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի ԱԺ նախագահը, հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ