16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

ՔՊ-ականները բունտ են արել

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղպայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստը նախօրեին անցել է բավական բուռն մթնոլորտում․ ՔՊ-ականները, ինչպես մեր աղբյուրը բնորոշեց, ճակատամարտ են տվել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ, սակայն հաղթանակ չեն գրանցել, քանի որ Ավանեսյանի տեսակետը պաշտպանել է նաեւ Նիկոլ Փաշինյանը, եթե չասենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության ջատագովը նախեւառաջ նա է: Թեման դեռ անցած հինգշաբթի […]

Պատրաստվում են վերակազմավորել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պատրաստվում են վերակազմավորել Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնը` հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ը: ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը հրաժարվեց մեկնաբանել այս տեղեկությունը, այլ աղբյուրներից ճշտեցինք, որ այդ գաղափարի հեղինակը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ով հակասություններ ունի իր տեղակալ Տարոն Չախոյանի հետ: Չախոյանը, ՊՈԱԿ-ի տնօրենը, աշխատակազմը կտրականապես դեմ են այս փոփոխություններին, […]

Հադրութի Օխտը կռան աղբյուրը

Կառուցվել է 1900 թվականին, անխափան գործել է մինչև 2020 թվականի հոկտեմբերի տասը։ 2020 թ․ պատերազմի հետևանքով Հադրութ քաղաքը հայաթափվել է, անհայտ է հուշարձանի ներկայիս վիճակը։ Գտնվում է Հադրութ քաղաքի հարավային մասում՝ Հադրութի Երե բազար թաղամասում, որի այս հատվածը կոչվում է աղբյուրի անունով։ Աղբյուրը գտնվում է Հադրութ քաղաքի հին հատվածում՝ Երե բազար (Վերին շուկա) կոչվող թաղամասում։ […]

Փաշինյանը՝ «կոկայինի ասեղից կախված»․ սորոսականի նախազգուշական «կրակոցը»

Սորոսական Արթուր Սաքունցը հիշել է նախորդ տարի Հայաստանում հայտնաբերված կոկայինի (իր գրառման մեջ գրված է՝ հերոին) պատմությունը և զարմանք հայտնել, թե ինչո՞ւ պետական կառույցները, այդ թվում՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բացատրություններ չեն տալիս․ «Ի՞նչ եղավ երկու տոննա հերոինի պատմությունը, ո՞վ էր ուղարկողը, ո՞վ էր ընդունողը, ԱԱԾ-ն, ՊԵԿ-ը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ վարչապետը դեռ որևէ պատասխան չունեն […]

«Տիտանիկ»-ին հանգիստ չեն թողնում

Պատկերի ձևավորման մասնագետների, գիտնականների և պատմաբանների թիմը այսօր նավարկելու է դեպի Տիտանիկ՝ հավաքելու խորտակված հսկայի մասին երբևէ արված ամենամանրամասն լուսանկարչական գրառումները: BBC-ին բացառիկ մուտք է տրվել  արշավախմբի անդամների մոտ՝ ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում: Նրա փոխանցմամբ՝ արշավախմբի անդամները  կօգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաներ՝ սկանավորելու հայտնի նավաբեկության բոլոր անկյունները՝ դրա խորտակման վերաբերյալ նոր պատկերացումներ ձեռք բերելու համար: […]

Սա էլ կանցնի, պարոն Աշոտյան ջան… Իրենք քեզանից ու քո նման հայրենասերներից մահու չափ վախում են․ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով: Սա էլ կանցնի, պարոն Աշոտյան ջան… Իրենք քեզանից ու քո նման հայրենասերներից մահու չափ վախում են»:

Արմեն Աշոտյանին զրկել են ազատությունից ․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արմեն Աշոտյանի կալանքը երեկ երկարաձգվեց եւս երեք ամսով․․ Իսկ ո՞վ էր կասկածում, բնականաբար՝ քանի-որ Արմեն Աշոտյանին զրկել են ազատությունից քաղաքական հայացքների, ազատ  խոսքի,  համոզմունքների, երկրին՝ նվիրվածության եւ  ճիշտ հայ մարդ լինելու համար, <դրանց> հրահանգով  <դրանց> դատարանը երբեք չի էլ համարձակվի այլ  որոշում կայացնել։ Եւ, քանի-որ  […]

Բանակցությունները կառուցողական հուն չեն մտել

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանազատման համատեղ հանձնաժողովի կանոնակարգը, որը պետք է հաստատվեր հուլիսի 1-ին, դեռ կողմերի միջեւ համաձայնեցված չէ․ բանակցությունները, ըստ իշխանական աղբյուրի, կառուցողական հուն չեն մտել: Իսկ այդ կանոնակարգով իբրեւ թե պետք է իրականացվեր սահմանազատումը` գծվեին հայ-ադրբեջանական սահմանները, եւ պետք է սահմանվեր, թե որ տարածքն է հաջորդից սահմանազատվելու: Պետք է ամրագրվեր, որ սահմանազատումն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի