16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին օդանավի անսարքության պատճառով 2 ժամ պահել են ինքնաթիռում /Տեսանյութ/

UTair ավիաընկերության ինքնաթիռը «Վնուկովո»-ից Երևան պետք է թռչեր երեկ ժամը 20:50-ին։ Բորտուղեկցորդուհիները հայտնել են, որ ինքնաթիռը տեխնիկապես անսարք է, ինչից հետո ուղևորներն իջեցվել են օդանավից, տեղեկացնում է Առավոտը: 

Էրդողանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման վերջին քայլն է

Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին։ Թուրքիայի առաջնորդը չի բացառել նաև Հայաստանի հետ սահմանի բացման հավանականությունը։

Արմավիրի նախկին մարզպետը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Գլենդելի հիվանդանոց

  Դեռևս հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է շուրջ երկու տարի ԱՄՆ-ում բնակվող Միրիջանյանը վնասվածքներ ստացել։ Միրիջանյանն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ-ին: Մինչ այդ նա զբաղեցրել էր ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:

Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ միջոցները կտրուկ աճել են

Tert.am-ը գրում է․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եկամուտներն ու կանխիկ դրամական միջոցները 2023 թվականին նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել են։ Այս մասին են փաստում ՔԿ նախագահի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի 2022 և 2023 թվականների հայտարարագրերը։ Ըստ Քյարամյանի ներկայացրած հայտարարագրերի՝ միանձնյա սեփականության իրավունքով ՔԿ նախագահին են պատկանում 5 հողամաս, […]

Ոստիկանությունը նոր տեսակի հատուկ միջոցներ է կիրառել՝ «Զարյա 3», ջրանետ մեքենա, աերոզոլային փոշեցրիչ

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հայտարարությունը․ «Ոստիկանությունը նոր տեսակի հատուկ միջոցներ է ձեռք բերել։ Դրանք արդեն ներառված են եղել սպառազինության մեջ, սակայն առանց կիրառման թույլատրելի չափանիշների հաստատման։ Այդ միջոցներից են «Զարյա 3» լուսաձայնային նռնակները, որոնք, ամենայն հավանականությամբ, կիրառվել են հունիսի 12-ին ԱԺ մոտ տեղի ունեցած ցույցի ընթացքում, նոր ջրանետ մեքենա, ինչպես նաև աերոզոլային փոշեցրիչ՝ մաշկը, աչքերը […]

Ազգային ժողովի բակում 30 հազար դոլարով սրճարան-բար կկառուցվի

Մինչև տարեվերջ Ազգային ժողովի բակում ամառային սրճարանի տաղավար՝ բար է կառուցվելու։ Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 21-ին 11.5 մլն դրամ (մոտ 30 հազար դոլար) արժեքով պայմանագիր է կնքել «Արմպրոդուկտ» ՍՊԸ-ի հետ։ «Հետք»-ն է գրում, նշելով, որ ընկերությունն ընտրվել է էլեկտրոնային աճուրդով, սահմանվել է 11,5 մլն մեկնարկային գին։ Աճուրդին մասնակցող ընկերություններից մեկը՝ «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ն, մեկնարկային […]

ՔՊ-ում տարաձայնությունները գնալով խորանում են

«Փաստ» թերթը գրում է. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տարաձայնությունները խորանում են, այս անգամ էլ արտաքին քաղաքական հողի վրա, իսկ Փաշինյանը դեռ լուռ հետևում է։ Եվրամիությանն անդամակցության հանրաքվե չանցկացնելու որոշումը, իսկ ավելի ճիշտ հետաձգումը, լուրջ հակասություններ է առաջացրել իշխող վարչախմբի ներսում։ Այսպես կոչված «սորոսականների» թևը պահանջում է անհապաղ կազմակերպել այդ հանրաքվեն, հանրությանը հստակ ազդակներ հղել։ Նշում են, […]

Սպասվում է կարճատև անձրև

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում հուլիսի 13–ի ցերեկը […]

Այս վայրենության հեղինակն ու հովանավորն ո՞վ է, ի վերջո

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ գիշեր Հյուսիսային պողոտայում հատուկ ջոկատայինները, գետնին տապալելով, քաղաքացիների էին բերման ենթարկում։ Պարզվեց` ուժեղացված ծառայություն են իրականացրել` թմրամիջոցներ, սառը զենք, գազային ատրճանակ, կեղծ վարորդական վկայականներ հայտնաբերել: Իսկ երեկ Պռոշյան փողոցում էին սպանության փորձի կասկածներով 2 տղամարդու գետնին տապալելով՝ 50 հոգով տանում: Իհարկե, հանցագործները պետք է բացահայտվեն, բերման ենթարկվեն, պատժվեն: Բայց ո՞վ […]

ԱՄՆ-ն շտապեցնում է Նիկոլ Փաշինյանին

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին նորից կտրուկ շատացել են քննարկումներն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կարող է որոշում կայացնել՝ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ նա վերջերս իր «փոքր թիմին» տեղեկացրել է, որ աշնանը լուրջ, կտրուկ քայլեր է իրականացնելու: Չի բացառվում, որ խոսքը հենց դրա մասին է: Եթե այդպես է, ապա Փաշինյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի