01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սեպտեմբերի 1-ը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավորվում է մի առանձնահատուկ իրադարձությամբ` 2017 թվականի այս օրը, նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ հանդիսավոր շահագործման հանձնվեց ՀՀ-ն Արցախին կապող երկրորդ բարեկարգ ճանապարհը:
Ռազմավարական այս ենթակառուցվածքի ստեղծումը հսկայական քայլ էր Արցախի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման համար, ինչն իր կենսունակությունը ապացուցեց նաև 44-օրյա  պատերազմի օրերին` առանց որի գոյության պատերազմն առավել ավերիչ և կործանարար հետևանքներ կունենար:
Այս ճանապարհը, որն Արցախի արմատներն ամուր կապելու միջոց էր, ներկայիս իշխանությունների կողմից 2020 թվականի դեկտեմբերին հանձնվեց Ադրբեջանին` դրանով ճանապարհ բացելով Արցախի ամբողջական հանձնմանը»:
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ