ՀՀ-ն դառնալու է մեծ միջանցք. ո՛չ բիզնեսն է մերը լինելու, ո՛չ անվտանգությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի դիտարկմամբ, այսօրվա աշխարհակարգն այլևս վերահսկելի չէ, և եթե այժմյան անվտանգային ճարտարապետությունը, որը խարխլվում է, ինչի մասին խոսում է ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ն, Աստված մի արասցե, ամբողջությամբ չգործի, ՀՀ-ն կախման կետ չի ունենալու և սեփական անվտանգային միջավայրը չի կարողանալու պաշտպանել թուրք-ադրբեջանական էքսպանսիայից: «Դարպասները բաց են լինելու, և […]





































