01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ափսոսում եմ, որ նվիրված եմ եղել մի մարդու, ով դրա արժանիքները չուներ․ «Իրավունք»

«Իրավունք» թերթի զրուցակիցն է ՀՀ ամենահեղինակավոր դատավորներից` ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր, Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, ում հետ զրուցել ենք օրենքից եւ առավելեւս քաղաքականությունից դուրս: Հայտնի դատավորը առաջին անգամ խոսել է իր կյանքի ամենամեծ ձեռքբերման, ամենախորը ափսոսանքի, դավաճանության եւ այլ հարցերի մասին` պատասխանելով «Իրավունքի» բլից հարցերին. – Պարոն Ազարյան, ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար: – Սրբություն: – Արցա՞խը: – Հայրենիք: – Զինվո՞րը: – Երեխաս: […]

Ադրբեջանցիները զանգահարում են արցախցիներին և շահավետ գործարք առաջարկում․ «Հրապարակ»

«Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։ Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ։ «Իհարկե՝ ոչ»,- […]

Ով է մահվան ցանկը թաքցնելու պատասխանատուն․ «Ժողովուրդ»

ՀՀ առողջապահության նախարարությունը, չպահպանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մեկամսյա ժամկետը, երեկ՝ հունվարի 18-ին (հանձնարարականը դեկտեմբերի 2-ին էր եղել), հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը»: Նախարարությունը, սակայն, թվային պատկեր չի ներկայացնում՝ ինչ անճշտության մասին էր խոսքը, ինչը ոչ թե սոսկ թվեր են, այլ մարդկային կյանքեր ու ճակատագրեր: Ըստ Ազգային ժողովի […]

Նոր բախում. երկու կառույցների ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»

ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ հակասություններն արդեն տեղափոխվել են հրապարակային դաշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դատախազությունը պատերազմ է հայտարարել Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի […]

Դպրոցներում կլինի սիրողական մակարդակի կրթություն. «Ժողովուրդ»

Չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեկ օր է, ինչ տեղադրված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, սակայն արդեն հասցրել է այս պահի դրությամբ հավաքել 15 դեմ եւ հինգ կողմ ձայներ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է բարելավել համակարգը, անցնել ներառական համընդհանուր կրթության, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը։ Իհարկե, առաջին հայացքից կարող է հիանալի նախագիծ թվալ, […]

«Մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրողը հա էլ կստորագրի». Հայկ Մամիջանյան

Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին  անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի  հարցադրմանը, թե արդյոք ընդդիմությունը կո՞ղմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների:  Նախ՝ հիշեցրեց, որ իրենց խմբակցության մաս կազմող Հանրապետական կուսակցության առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը», ապա […]

«Հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, տարօրինակ պայմաններում գերեվարվում»․ Տիգրան Աբրահամյան

«Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ թվում էր, որ իշխանության առաջին անելիքը պետք է լիներ Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգերի վերականգնումը, նույն իշխանությունը կա՛մ պոպուլիզմով է զբաղված, կա՛մ հանդես է գալիս միայն այնպիսի նախաձեռնություններով, որոնք հանրության շրջանում զուտ հուզական, զգայական էֆեկտ են ստեղծում»,- ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Պատգամավորը համոզված է, որ Զինված ուժերում ոչ […]

Մենք մեր փայ մեղքերը հրապարակավ ընդունել ենք․ Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս խայտառակ տեսանյութը նրանց համար եմ տեղադրում, որոնք 18-ի վայրագությունների ժամանակ կամ նման դիվային բեմադրությունների մասնակից էին, կամ որեւէ այլ կերպ սատարում էին սատանային, կամ անտարբեր հետեւում էին Հայաստանը վերացնելու մեկնարկին, իսկ հիմա հռոմեական իմաստնությունն ու հայկական մուննաթը դեմքերին քաշած մեզ փորձում են մեղադրել, թե բա […]

Չմոռանաք Ալիեւի հետ «հարգալից հարեւանություն» անել․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե եթե «կանեք էն,ինչ կուզեք»,ուրեմն նենց արեք՝ ադրբեջանցիները Շուշին ու Հադրութը , Դադիվանքն ու Ծիծեռնավանքը վերադարձնեն,Հայաստանի սահմաններից «ռադները քաշեն», իսկ թուրքերին էլ ասեք՝ «թափով» ճանաչեն Հայոց ցեղասպանությունն ու հրաժարվեն «Սյունիքի միջանցքի» գաղափարից։ Մեկ էլ չմոռանաք Ալիեւի հետ «հարգալից հարեւանություն» անել։ Այ դա շատ «կարեւոր» է…» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի