07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հերիք չէ՞ նախկին ու ներկա անեք. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Հերիք չէ՞ նախկին ու ներկա անեք։
 
Բոլոր նախկին իշխանությունների ջանքերով Արցախն ազատագրվեց։
Շուշին նախկինների ժամանակ ազատագրվեց,իսկ նիկոլականների օրոք՝
հանձնվեց։
Նախկինների ժամանակ հայ մարդն ազատ օգտվում էր Սոթք-Քարվաճառ եւ Գորիս-Կապան ճանապարհներից։
Նախկինների օրոք կար Եռատոն,կապիտուլյանտների օրոք՝ պարտության խորհրդանիշ «էրատո» ջոկատ։
Նախկինների ժամանակ Հայաստանի 41 քառակուսի կմ տարածք թշմամու կողմից օկուպացված չէր։
Նախկինների ժամանակ Ալիեւը բողոքում էր, որ իրեն ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը, իսկ այսօր նույն Ալիեւի վիրավորանքներին վախենում եք պատասխանել։
Դուք եք բերել աղետն ու կապիտուլյացիան։
 
Նախկինները հաղթանակ են պարգեւել Հայ Ազգին, իսկ դուք՝ կապիտուլյանտներ բերեցիք շարունակվող նվաստացում։
Սրանք փաստեր են, անհերքելի փաստեր, որ ոչ մի մուրճով կամ մանիպուլյացիայով հնարավոր չէ կոծկել»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ