10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք․ Արտակ Զաքարյանը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՎԱՆՔ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է Ղարաբաղի լեռնաշղթայի Իշխանասարի հարավ-արևելյան լանջի հարթավայրային մասում, Հադրութ քաղաքից 2 կմ հեռավորության վրա։ Համայնքը որպես վարչական միավոր մտնում էր Հադրութ քաղաքային համայնքի մեջ։
Գյուղում 12–17–րդ դարից պահպանվել է «Սպիտակ խաչ» վանական համալիրը՝ իր «Սպիտակ խաչ» եկեղեցիով, գավիթով, 1735 թվականից կառուցված սեղանատնով, զանգակատնով։ Պահպանվել է եկեղեցու արևմտյան կողմում գտնվող գերեզմանը խաչարձանի հետ միասին, վանքի հյուսիսային մասում՝ ուխտավորների համար նախատեսված սենյակը, որտեղ գտնվում էին երկու վիմափոր խցերը։ Ավանդության համաձայն՝ վանքում եղել է մի սպիտակ խաչ, Աղվանից Եսայի, Ներսես և Հովհաննես կաթողիկոսների կողմից գրված կոնդակներ, որոնք գողացվել են։ Վանական համալիրից առանձին կանգնած է եղել 1333 թվականից մեզ հասած խաչքարը:
Գյուղում պահպանվել է նաև Վիլիջան իշխանի բերդը կամ «Ցորաբերդը»։
 
Գյուղի բնակչության թիվը վերջին շրջանում կազմում էր 130 մարդ, գյուղում կար 37 տնտեսություն։ Համայնքում գործում էր նաև տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան»։
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ