22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ընդդիմությունը հնարավորություն ուներ, որպեսզի առաջին հրավիրյալը լիներ Նիկոլ Փաշինյանը, և նրանք վարչապետին հարցաքննեին». Արմեն Խաչատրյան

Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ հանձնաժողովի աշխատանքներին, և այդ համատեքստում  պատասխանելով հարցին, թե ինչու չի հրապարակվել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի  զեկույցը, պատճառաբանեց, թե ինքը միշտ ցանկացել է, որպեսզի այդ զեկույցն ամբողջ ծավալով հասանելի լինի հանրությանը։

«Փակ նիստում ԱԺ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիրները, ծանոթացել են զեկույցին, այն կա, դրված է  առաջին բաժնում, ուզում եմ հասկանամ՝ մեզ մեղադրող ընդդիմությունն ինչո՞ւ այն չի կարդում։ Ասում եմ՝ երեք հոգի են գնացել՝ Տիգրան Աբրահամյան, Արծվիկ Մինասյան և Գեղամ Մանուկյան, սակայն ձայնագրությունները որևէ մեկը չի լսել։ Գիտե՞ք ինչ՝ քաղաքական ֆրակցիան աստիճանաբար վերածվում է  մուննաթների ֆրակցիայի, մուննաթով բան դուրս չի գա, աշխատանքով պետք է լինի»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Պատգամավորը կրկին հիշեցրեց, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլյան քննիչ հանձնաժողովում 5 ժամ շարունակ խոսել է, սակայն ընդդիմադիրներն այն չեն լսել, գուցե հետաքրքիր բացահայտումնե՞ր կան։

«Ես չգիտեմ՝ խիղճը որտեղ է կորցել, գոնե թողնեին պարոն Նազարյանը մասնակցեր։ Արթուր Ղազինյանն անհետացել է, բայց կուզենայի, որ նրանք հնարավորություն տային պարոն Նազարյանին, որպես զավակ կորցրած՝ մասնակցեր»,- շեշտեց նա։

Շարունակելով թեման՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց, որ ընդդիմությունը կարող էր մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին ու ներկայացներ հրավիրյալների իր ցանկը։

«Ընդդիմությունը կարող էր ունենալ հրավիրյալների ցանկ, ամեն անգամ, երբ գոռում են, թե վարչապետի հետ չենք կարողանում դիսկուրս ունենալ, պաշտոնապես հայտարարում եմ՝ իրենք հնարավորություն ունեին, որպեսզի առաջին հրավիրյալը լիներ Նիկոլ Փաշինյանը, և նրանք վարչապետին հարցաքննեին։ Ինչ լիազորությունների մասին են խոսում, խոսում են օբյեկտիվությունից, ցանկացած գործընթացի օբյեկտիվությունը կարգավորվում է  հավասարակշռություններով, վերահսկողական մեխանիզմներ կիրառելով։ Այդ հանձնաժողովի հավասարակշռությունը 7 իշխանություն 4 ընդդիմություն հարաբերակցությունն էր։ Բա եթե օբյեկտիվությունից են խոսում, իրենց արածը ո՞րն է, թող գան այդ օբյեկտիվությունն ապահովեն։ Ասեմ ավելին՝ իրենք պետությունից փող են ստանում, և սա իրենց աշխատանքային պարտավորվածությունն է, որ իրենք գային, այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցեին ու դրա համար աշխատավարձ ստանային։ Սա էլ էր խրամատ, որն իրենք լքեցին՝ տարբեր պատճառներ բերելով, որոնք շատ ծիծաղելի էին»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ