«Զերծ մնալ անհարկի շահարկումներից». Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է՝ «Ծիրանի» ռեստորանի հետ կապ չունի
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հերքում է լուրերն այն մասին, թե ինքը կապ ունի Առինջ համայնքում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի հետ: «Ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող «Ռոմանոս Պետրոսյանը շուտով կդառնա Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի սեփականատերը» վերտառությամբ գրառման և հետագա անհարկի շահարկումներին վերջ տալու նպատակով՝ հարկ եմ համարում պարզաբանել հետևյալը՝ հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե […]





































