«Մինչև նահատակվելը էդ տղաներից ո՞րը կմտածեր, որ իր ծնողի հետ էդպես կվարվեն». Էդուարդ Շարմազանով
Սեպտեմբերի 26-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։ Լուսանկարում նրա դուստրերն են՝ երեկոյան զգեստներով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: Այսօր երեկոյան Ելիսեյան պալատում տեղի կունենա ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:
«Երբ երկրի գործող ղեկավարն ընդունում է, որ իր բանակցային կոնցեպտը ձախողվել է, իսկ զենք ինքը չի կարողանում բերել, նշանակում է, որ մենք բոլորս այս պահին կախված ենք բացառապես Ի. Ալիևի որոշումներից։ Մենք այս պահին պետություն ենք, որը չգիտի իր անելիքը։ Այս իրավիճակը շեշտակի բարձրացնում է պատերազմի, նոր աղետի ռիսկը։ Լուծում. Երկրին պետք են փոփոխություններ Ի՞նչ […]
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է նոր փաստ վերջին պատերազմից։ «Հայաստանի դեմ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ծառայողները, բացի ֆիզիկական տառապանքներից, նաև հոգեկան տառապանքներ են պատճառել ՀՀ սպանված զինծառայողների ընտանիքներին: Իրավունքի ու արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը ձեռք է բերել ապացույցներ, որ ադրբեջանական զինծառայողները սպանել են ՀՀ զինծառայողի, տեսանկարել ու լուսանկարել են նրան սպանված […]
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլի ու նիկոլիզմի հանցավոր անգործությունը։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես պահանջել է միջանցք։ Ավելին՝ ակնհայտ խոսել է նույնիսկ պատերազմով միջանցք բացելու մասին։ Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը խաղաղության դարաշրջան էր խոստանում ու հայտարարում՝ապագա կա։ Մեր բոլոր նախազգուշացումներին, որ պետք է ամրապնդել բանակն ու անվտանգությունը՝ զբաղված էր պրեմիա բաժանելով […]
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է անցկացրել բանակի ղեկավար կազմի հետ, որի շրջանակում քննարկվել է ստեղծված օպերատիվ իրադրությունը Քարվաճառի և Լաչինի ուղղությամբ, նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ժամանակավոր տեղակայման տարածքներում: Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Հասանովը հրահանգել է «անհապաղ և վճռական կերպով ճնշել ցանկացած տիպի սադրանք», որ կարող է իբրև թե իրականացվել Հայաստանի ԶՈՒ կողմից։
Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, որ դրանք […]
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, թե թույլ չեն տալու, որ սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշիննյանն այցելի «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Մենք՝ Եռաբլուրի հերոսածին ծնողներս, հավատարիմ մնալով աննահանջ պայքարի և մեր տղաների ազգանվեր գործի շարունակության խոստմանը, սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից սկսած, հավաքվում ենք Եռաբլուրում, որպեսզի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան կանխենք ազգակործան դավաճանի մուտքը […]





























