16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Մեծ խաղաղությունը կլինի այդ ժամանակ. Բագրատ Սրբազան /Տեսանյութ/

ՏԱՎՈՒՇԻՑ՝ ԱՇԽԱՐՀԻՆ Լսե՛նք Սրբազանի խոսքը, քայլենք ճշմարտության, արժանապատվության և սիրո շավիղներով։ Հ․Գ․ Քանի որ մեր թեմի էջերը շարունակում են մնալ արգելափակված, վերջերս Բագրատ Սրբազանի քարոզները բավարար տարածում չեն գտնում։ Այնուամենայնիվ, Տավուշ աշխարհից շարունակում է հնչել հոգևոր միտքն ու բարձր գաղափարը՝ հայրենիքի, չվախենալու, պայքարելու հոգևոր ընկալումների մասին։   Թովմաս Առաքելյան

Իսկ երկիր ներթափանցած ադրբեջանական խմբերին գտա՞ն

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան հարցնում է. «Ամսի 19-ը դարձավ, ՊՆ-ն ու ԳՇ-ն մինչև հիմա չեն հաշվե՞լ՝ քանի կիլոմետր ա Ադրբեջանը զավթել մեր սուվերեն տարածքից ու տեղավորվել: Իսկ երկիր ներթափանցած ադրբեջանական խմբերին գտա՞ն։ Իսկ զոհվածների անվանական ցուցակները մինչև հիմա չկարողացա՞ն ճշտել ու հրապարակել: Իսկ ՀԱՊԿ-ի ու ՄԱԿ-ի զեկույցները ե՞րբ են լինելու»:  

Սա դիվանագիտական, իմիջային, պետական հերթական խայտառակ տապալումն է /Տեսանյութ/

Հայաստանում վաղուց շուրջ չորս-հինգ հրաշալի սինխրոն թարգմանիչներ կան: Նրանք վաղուց են աշխատում այդ ոլորտում: Դավաճանախմբի գալուց հետո կարծես թե այլևս իշխանության համար չեն աշխատում:   Ո՞վ է սա, ի՞նչ աշխատող է, ո՞վ է սրան բերել և ինչպե՞ս որոշվեց որ ոչ միայն ամեն բան մոռացող, այլև խայտառակ վատ ու կեսից ավելին չթարգմանող թարգմանողը հայտնվեց երբևէ Հայաստան […]

Դուք այստեղ եք ավարտելու ձեր արյունոտ գործարքը, որը սկսվել է դեռ 2018-ին. զոհվածի մայրը՝ Փելոսիին

Զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը դիմել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին. «Ես այստեղ եմ, որ ասեմ, որ մեր երկիրը չի վաճառվում, մեր երեխաների արյունը չի վաճառվում։ Ես այստեղ եմ արտահայտելու իմ վրդովմունքը ձեր երկակի ստանդարտների նկատմամբ, որոնք կանաչ լույս են տալիս մարդասպաններին՝ իրականացնելու իրենց ծրագրած հանցագործությունները: Ես այստեղ եմ ձեզ ամաչեցնելու ձեր […]

Հերթական արկածախնդրությունը: Այս ճանապարհը բերելու է մեծ զոհերի և կորուստների

ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿԲԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆ I. ՆԱԽԱԲԱՆ Նախ նշեմ, որ օտարամետ կամ օտարամոլ չեմ։ Եվ նման մոլությունը նույնն է, որ մեկը հարևանի մայրիկին ավելի հարգի ու պատվի, քան սեփական մայրիկին։ Հայաստանից ավելի շատ այլ երկիր սիրող Հայաստանի քաղաքացին չի կարող հայրենասեր կոչվել։ II. ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ Հակառուսականության սերմերը տվել է այս հեղափոխական իշխանությունը, ինչը ունեցել և ունենալու […]

Նենսի Փելոսիին ճանապարհեց Ալեն Սիմոնյանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ճանապարհեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Այս մասին  տեղեկացնում են Ազգային ժողովից: Հիշեցնենք, ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին Հայաստան է այցելել սեպտեմբերի 17-ին, նա հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, պաշտպանության նախարար Սուերն Պապիկյանին, և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Փելոսին այցելել […]

Այդպես լավ չէ. միգուցե պատերազմ հայտարարե՞ք Իրանին, որն այս պահին ապահովում է Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը

Չէ, էլի՝ բայց ո՞ւմ խիստ «ճանճանչափայլ» մտքով է անցնել Նենսի Փելոսիին այս ճակատագրական պահին Գաֆեսջյան կենտրոնում կանգնեցնել կամ թույլ տալ կանգնել Ավարայրի նկարի առջև ելույթի, որպեսզի նա այդ ելույթը սկսի՝ ասելով, որ այդ նկարում՝ «քիրստոնյա Հայաստանի՝ պարսիկների դեմ պայքարի դրվագն է»։   Չէ, այդպես լավ չէ. միգուցե պատերազմ հայտարարե՞ք Իրանին, որն այս պահին ապահովում է […]

Բլինքենն Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարն ու հետ քաշել զորքերը

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը և հետ քաշել զորքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը՝ ներկայացնելով Էնթոնի Բլինքենի և Իլհամ Ալիևի հեռախոսային խոսակցության մանրամասները։   «Պետքարտուղար Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախաահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի […]

Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք. Նենսի Փելոսի

Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի և Հայաստանի սահմանների  նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները խստորեն դատապարտում ենք, Երևանում այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Նա վերահաստատեց ԵԱՀԿ ՄԽ-ում Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։ «Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի