28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Որքա՞ն արժի. վաճառքի է հանվում ՀՀ քաղաքացիությունը

Օրերս ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է այն չափանիշները, ըստ որոնց Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտաերկրյացիները՝ անկախ ազգային, էթնիկ պատկանելիության կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Հարկ է ընդգծել, որ «անկախ ազգային, էթնիկ պատկանելիությունից» եզրույթի մեջ առանց որևէ խոչնդոտի տրամաբանորենմտնում են նաև այլ ազգեր, այդ թվում նաև թուրքերն ու ադրբեջանցիները:

Ըստ նախագծի, ՀՀ քաղաքացիություն, հետևաբար նաև ընտրելու, սեփականության ու հող գնելու իրավունք ձեռք բերելու չափանիշներից են հետևյալ կետերը՝

  1) կրթության կամ գիտության բնագավառում գործունեություն իրականացնելու համար ստեղծված հիմնադրամին անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով դրամական միջոցների անհատույց տրամադրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով,

   2) առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեմասի, բաժնետոմսի ձեռքբերում) մեջ ներդրումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով,

   3) պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, առնվազն 7 տարի ժամկետով,

   4) անշարժ գույքի ձեռքբերումը՝ առնվազն 150 000 ԱՄՆ դոլարի չափով, նվազագույնը 10 տարի ժամկետով, անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով,

   5) որևէ ներդրումային ֆոնդում ներդրումը՝ (պետության կողմից հավանության արժանացած) առնվազն 150 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափով, առնվազն 10 տարի ժամկետով

Առաջին հայացքից տնտեսությանը զարկ տալուն և նշանակալի ավանդի համար քաղաքացիություն ստանալու պարզեցման պատրվակի ներքո թաքնված է Հայաստանի Հանրապետության անձնագրի և հետևաբար ընտրելու և սեփականություն՝ հող ձեռք բերելու իրավունքի վաճառքը, որի գնորդներն առանց որևէ խոչնդոտի կարող են լինել նաև թշնամական երկրներից։ Այսպես, օրինակ, ՀՀ դե-ֆակտո վարչապետի տիկնոջը պատկանող «Իմ Քայլը» հիմնադրամին փոխանված 150,000 դոլլարը կարող է երաշխավորել ցանկացած անհատի ՀՀ քաղաքացիություն։

Հատկանշական է նաև, որ նախագծի կապը ռազմավարական փաստաթղթի հետ բացատրվում է հետևյալ կերպ. «Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության ծրագրի 1-ին կետի՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն 1.4 ենթակետից՝ սփյուռքի հետ կապեր»: Այնինչ հայկական սփյուռքի հետ կապված որևէ բարեփոխում նախագիծը չի առաջարկում, փոխարենը վաճառքի է հանում ՀՀ քաղաքացիությունը օտարների համար։

Հայկական Ալիք

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ