21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Վտանգավոր առաջարկ

Ռուսաստանի գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը առաջարկել է, որպեսզի ռուսական պատժամիջոցներին միանան նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները` Հայաստանը, Ղազախստանը Ղրղզստանը: Նա ասել է, որ վերոնշյալ պետությունների գյուղնախարարությունները ցանկանում են հոկտեմբերին Մոսկվայում կայանալիք  «Ոսկե աշուն» ցուցահանդեսի ժամանակ ստորագրել համաձայնագիր եւ դիմել երկրների կառավարություններին, որպեսզի գյուղատնտեսության նախարարություններին տրվեն այնպիսի լիազորություններ, որպեսզի կարողանան ոչնչացնել պատժամիջոցների տակ հայտնված ու նաեւ […]

Սերժ Սարգսյանը վախենո՞ւմ է

Արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր հանրագրում գրառում է արել. «Սահմանադրական փոփոխությունների նպատակը ոչ թե Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգ հաստատելն է, այլ պարզապես նախագահի պաշտոնը՝ այնպես, ինչպես կա, վերացնելը: Մի շատ հարգարժան մարդ, ձեզ բոլորին քաջ ծանոթ՝ կուսակցական-քաղաքական գործիչ, այս թեմայի շուրջ զրուցելիս ինձ ասաց հետևյալը. «Սերժ Սարգսյանը վախենում է հաջորդ […]

Ընդդիմադիր լրագրող է անհետացել

Ադրբեջանական ինտերնետային  միակ անկախ հեռուստաալիքի` Meydan TV-ի լրագրող Շիրին Աբբասովը նախօրեին անհետացել է: Այդ մասին հայտնել է հեռուստաալիքի կայքը: Նշվում է, որ նա գնացել է համալսարան` դասի եւ չի վերադարձել: Նրա հեռախոսն անջատված է, եւ նա կապի դուրս չի եկել հարազատների ու գործընկերների հետ: Կարծիքներ կան, որ Աբբասովին առեւանգել են, քանի որ վերջինն ակտիվ կերպով […]

Ինչ են թաքցնում. Առավոտ

Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը բնավ պատահականություն չի համարում ընդդիմադիր որոշ ուժերի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սինխրոն վիճակը եւ բարձր կորելացիան: Ռոբերտ Քոչարյանի` «Ոչ»-ի ճակատով քաղաքականություն վերադառնալու մասին հարցին Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ «Ոչ»-ի ճակատում բոլոր քաղաքական ուժերը խանդավառված են Ռոբերտ Քոչարյանի վերադարձով, բայց եթե չեն գիտակցում, որ Ռոբերտ Քոչարյանի խաղը կապ […]

«Դու ով ես, որ քեզ ծեծեն …». Ժողովուրդ

Ազգային ժողովում լրագրողները պատգամավոր Մհեր Սեդրակյանին հիշեցրել են, որ իր անվան հետ է կապվում Էրեբունի համայնքի բնակիչներից մեկի` Վահրամ Մարտիրոսյանի ընտանիքին ծեծի ենթարկելը: «Դուք հավատո՞ւմ եք տենց բանի: Ես էդ անձին չեմ ճանաչում: Երկու-երեք տարի ապրել է այդ թաղամասում, բայց ես նրան երեւի չեմ էլ տեսել … Եթե երեխու մորը խփում են գետնին, եւ երեխեն […]

Եղանակային անակնկալներ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-18-ին հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև: 19-21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով, 20-21-ին նույնքան կբարձրանա: Երևանի սեպտեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներն են՝ Օդի առավելագույն ջերմաստիճան`  34.00C  (1998 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան`   8.00C   […]

Ազնավուրը զարմացնում է

Հռչակավոր շանսոնյե Շառլ Ազնավուրը օրերս Փարիզում համերգ է ունեցել, որը սկսել է իր «Միգրանտներ» երգով` այդպիսով աջակցություն հայտնելով  փախստականներին։ Նա ասել է, որ երգը գրվել է 30 տարի առաջ, բայց այսօր եւս արդիական է, հայտնում է Telesurtv.net-ը։ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում փախստականների հետ, սարսափելի է: Ես պատկերացնում եմ իմ ծնողներին նույն վիճակում, երբ նրանք լքեցին […]

Հզոր երկրաշարժ Չիլիում. ցունամիներ սպասվում են նաեւ Ռուսաստանում ու Ճապոնիայում /վիդեո/

Չիլիում նախօրեին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել: 8.4 բալլ ուժգնությամբ երկրաշարժի ցնցումները զգացվել են ամբողջ երկրում, ինչպես նաեւ Արգենտինայում եւ Բրազիլիայում: Վերջին տվյալներով` երկրաշարժի զոհ է դարձել 6 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ, հայտնում է ТАСС գործակալությունը: երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, ուսումնական հաստատությունները փակվել են, քանի որ ցնցումների հետեւանքով […]

Շարմազանովն` առանց պաշտոնի. Ժողովուրդ

Եթե Սահմանադրության նոր նախագիծն ընդունվի, ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է ընդդիմության ներկայացուցիչ, արդյոք այդ դեպքում Դուք կրկին կկարողանաք լինել փոխխոսնակի պաշտոնում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցին այսպես է պատասխանել. «Որեւէ պաշտոն հավերժ չի, երբեք ինձ համար պաշտոնը գերնպատակ չի եղել, թիմի ղեկավարը որտեղ ինձ կտեսնի, այնտեղ էլ կաշխատեմ: Խղճում եմ այն մարդկանց, ովքեր նյութական արժեքները` […]

Թուրքիայում զինամթերքի պահեստ է պայթել /վիդեո/

Թուրքիայում երեկ` տեղական ժամանակով ժամը 14:00-ին պայթել է քրդերով բնակեցված Դիարբեքիրի Սիլվան թաղամասում տեղակայված զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկը: Թուրքական «Հաբերլեր»-ի փոխանցմամբ` պահեստը պատկանել է Թուրքիայի հատուկ ծառայություններին: Ինչպես հայտնի է դարձել, պայթյունի արդյունքում հրդեհ է ծագել: Առայժմ ոչինչ հայտնի չէ պայթյունի պատճառների եւ հնարավոր տուժածների մասին: Թուրքական ԶԼՄ-ները ահաբեկչության վարկածն են առաջ քաշել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի