21 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արթուրը ձողով գետնին է տապալել Արմենուհուն . ահազանգ

Henaran.am-ի խմբագրությանը դիմած Արմենուհի Ավագյանը հայտարարեց, որ ուզում է հասնել արդարության: Կնոջ պատմությունը ներկայացնում ենք առանց խմբագրման.

«Հունիսի 11-ին, գիշերը ժամը 01.00-իսահմաններում, տանը քնած էինք, արթնացանք ավտոմեքենայի բարձր ազդանշանի ձայներից և երբ մոտեցանք լուսամուտին, նկատեցինք, որ մեր հարևաններից Արթուր Դավթյանը հարբած վիճակում իր BMV X -6 ավտոմեքենայով բարձր ազդանշան է տալիս։ Պատճառն այն էր, որ մեր երկրորդ հարկի հարևան Հրանտի ավտոմեքենան փակել էր Արթուր Դավթյանի ավտոտնակ տանող ճանապարհը։

Նրանք բարձր խոսում էին, այնուհետև Հրանտը բարձրացավ վերև, այդ ժամանակ Արթուրը նկատեց, որ ամուսինս պատուհանից նայում է և նրան ցած կանչեց. «Արի գծագիրդ գծեմ, թե սրանից հետո որտեղ պետք է մեքենադ կանգնացնես»։ Ամուսինս իջավ…»,- պաատմեց  Արմենուհի Ավագյանը:

Ահազանգող կնոջ փոխանցմամբ ՝ խոսակցությունը այնքան է թեժացել, որ Արթուրը գնացել է, ավտոտնակից երկաթե ձող վերցրել և ամուսնուն հարվածել։

«Տեսնելով, որ ամուսնուս ծեծի են ենթարկում, վազեցի ներքև, որ նրան օգնեմ, բայց Արթուրը ինձ էլ ձողով հարվածեց, ես ցավից ընկա գետնին։ Այնուհետև ամուսնուս հաջողվեց նրա ձեռքից ազատվել ու փախավ։ Ես էլ փորձեցի ոտքի կանգնել ու տուն գնալ։ Գնացի տուն, ամուսինս տանը չէր, պատուհանից նայեցի և տեսա, որ Արթուրը երկու երիտասարդների հետ միասին մեր մեքենան է քարկոծում»։

Բանը հասավ «դիվանբաշուն», այսինքն` ոստիկանություն: Արթուրի փոխարեն` մեղադրվեց ահազանգողի ամուսինը:

«Արթուրը երբ իմացավ, որ մենք ոստիկանություն ենք դիմում, գնաց հիվանդանոց և այնտեղ ձևակերպել տվեց, որ գլխի հատվածում ստացել է ծանր մարմնական վնասվածք։ Արդյունքում սեպտեմեբերի 10-ին ամուսնուս կալանավորեցին, որից հետո քսան օր անց հապճեպ, առանց գործի բազմակողմանի քննություն իրականացնելու, քրեական գործի նախաքննությունն ավարտվեց»:

Հուսահատ կինը դիմել է ՄԻՊ գրասենյակ :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ