14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վրաերթի 6 տուժածներից մեկը 3 ամյա երեխա է

Հոկտեմբերի 7-ին, ժամը 21.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տերյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 19-ամյա երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 16.40-ին, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արցախի պողոտայի թիվ 18 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 27-ամյա քաղաքացուհու եւ նրա 3-ամյա որդուն, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 08.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կիեւյան փողոցի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 51-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 7-ին, ժամը 19.40-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երեւանի Պռոշյան փողոցում վրաերթի է ենթարկել 43-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ