14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Դավութօղլուի և Միշելի հանդիպման թեման եղել է Բելգիայի խորհրդարանի ընդունած ցեղասպանության բանաձևը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն տարբեր երկրների առաջնորդների շարքում հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ, գրում է  Ermenihaber.am-ը: Նրանց հանդիպման գլխավոր թեման եղել է հուլիսին Բելգիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված բանաձևը: Ըստ աղբյուրի` Բելգիայի վարչապետը նշել է, որ այդ բանաձևն ունի զուտ […]

Որպես երևանցի խնդրում եմ` անպայման նշել մեր սիրելի Երևանի տոնը

Էդգար Հակոբյանը Facebook-ի իր էջում գրում է. «Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին, Հարգելի պարոն Մարգարյան որպես երևանցի խնդրում եմ ականջալուր չլինել տարաբնույթ կոչերին և անպայման նշել մեր սիրելի Երևանի տոնը: Ուզում եմ հրավիրել տոն չանելու կոչեր անողների ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցում է թե՛ ՀՀ համայնքներին հատկապես սահմանամերձ, թե ԼՂՀ-ին և […]

Աղանդավորները սահմանի՞ն /վիդեո/

«Ժողովուրդը շատ զգայուն է նման հարցերում ու մենք էլ մեր ծառայության մեջ ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով սահմանային գյուղերում աղանդավորների հոգեւորսության դեպքերին,  ասաց Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը: Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Նազենի Հովհաննիսյանն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան սահման պահող բարձրաստիճան սպան

Slaq.am կայքի գլխավոր խմբագիր Մենուա Հարությունը Facebook-ի իր էջում գրում է. «Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների ճակատագրով վերջերս մտահոգված Նազենի Հովհաննիսյանի մտքով երբևէ անցե՞լ է, որ ինքը, հաղորդում վարելով, մի քանի անգամ ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան այդ նույն սահմանին ապրող ուսուցիչը, բժիշկը, անգամ սահման պահող բարձրաստիճան սպան: Եվ եթե այո, ապա ինչո՞ւ մեկ անգամ նույն […]

Ռուսական հեռուստաալիքը մզկիթի բազման ռեպորտաժի ժամանակ «Դլե յաման»-ն է հնչեցրել /վիդեո/

Մոսկվայում օրերս բացվեց Եվրոպայի ամենամեծ մզկիթը, որի բացմանը ներկա էին Ռուսաստանի, Թուրքիայի, Պաղեստինի, Ղազախստանի ղեկավարները։ Ռուսական 5-րդ ալիքը (Пятый канал) մզկիթի բազման մասին ռեպորտաժում հնչեցրել է «Դլե յաման» երգն ու երաժշտությունը` հավանաբար այն համարելով թուրքական կամ արեւելյան երգ: Տեսանյութը` այստեղ

Եթե մենք հրաժարվենք տոնից, կնշանակի՝ ուրախացնում ենք ազերիներին

Թատերագետ Լևոն Մութաֆյանը Facebook-ի իր էջում գրում է. «Իսկ ես անբարո չեմ համարում, որպեսզի նշվի Երևանի օրը, հերթական անգամ անցկացվի «Երևան-Էրեբունի» տոնահանդեսը: Եվ ասեմ ինչու: Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ պետք է աջակցենք սահմանամերձ գյուղերին, իսկ դա պարտադիր ու անհրաժեշտ է, ապա բոլոր միջոցառումները պետք է հանվեն, և գումարներն ուղղորդվեն սահմանամերձ գյուղեր: Երկրորդ ու առավել […]

Վարչապետն ընդունել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահին և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեր երկիր ժամանելու և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար: […]

Քննարկվել են հայ-իրանական գյուղատնտեսական մի շարք հարցեր

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտողԻրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ պարոն Ռեիսիի պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, ավելի են սերտացել և ակտիվացել: Այս ենթատեքստում նախարարը հատկապես կարևորել է Հայաստանում սպանդանոցների կառուցումը, ինչը նպաստելու է ոչ միայն անվտանգ ու որակյալ մսամթերքի արտադրությանը, այլև դեպի հարևան երկրներ արտահանման ծավալների ավելացմանը: Անդրադառնալով գյուղատնտեսության բնագավառում երկկողմ ծրագրերին` նախարարն […]

ՄԽ հայտարարությունը հրադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը դնում է Ադրբեջանի վրա. Դավիթ Բաբայան. Արմենպրես

«Ես կարծում եմ, որ սա շատկարևոր հայտարարություն է, որով ցույց է տրվում, որ ադրբեջանական իշխանություններն են հանդիսանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական  շփման  գծին լարվածության միակ հրահրողը: Ադրբեջանը պետք էհրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ մեխանիզմներ  մշակի ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների հետ  միասին,  և  միգուցե այստեղ կներգրավեն նաևհայկական  երկու հանրապետությունները», -Արմենպրես-ին հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա նկատեց, որ Ադրբեջանի նման գործելաոճը դարձել է իր ապրելակերպի մի մասը, որը բնորոշ է տոտալիտար-ֆաշիստական պետության: «Ներքին և արտաքին ագրեսիայի դրսևորումը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի