12 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամենամեծ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սահմանագծում հետևողականորեն լարում է իրավիճակը՝ իրադարձությունները մղելու էսկալացիայի։ Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչ է անում իշխանությունը Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, զսպելու կամ պատշաճ «դիմավորելու» համար։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանին ու Արցախի ուղղությամբ 5 հարձակում է եղել։ Դրանք նախապես եղել են կանխատեսելի՝ […]

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 23:10-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 30-ի ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 144. «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասված այն խոսքերը, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող երկու թեկնածուից ընտրվել է մեկը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը (6 կողմ, 3 դեմ)։ «Սիվիլնեթ»-ը հիշեցնում է, որ այս գործերից մեկով հենց […]

«Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, բխում է Փաշինյանի շահերից․ Կարեն Վրթանեսյան

Փորձագետ Կարեն Վրթանեսյանը կարծիք է հայտնել, որ ընդդիմությունը պետք է մնա ԱԺ-ում, մանդատները վայր դնելու օրակարգը գործող իշխանության քարոզչությունն է և բխում է նրա շահերից։ «Ես համոզված եմ, որ ընդդիմության դուրս գալը ԱԺ-ից կլինի ընդդիմության ամենամեծ սխալը։ Նորմալ է, երբ առանձին գործիչներ կամ նույնիսկ կուսակցություններ մանդատները վայր են դնում․ դա կարող է ինչ-ինչ անձնական կամ […]

Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը և Կոնստանտինոս Զախարիադիսը նոյեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: […]

«Ինձ ԱԱԾ-ն չի հարցաքննել. ՔԿ-ի հորինած մեղադրանքը պարզելն ԱԱԾ-ի համար 10 ժամվա, իսկ ՔԿ-ի համար 10 աշխատանքային օրվա գործ է». Աննա Մկրտչյան

ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանին առնչվող քրեական վարույթն Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) – Քննչական կոմիտե (ՔԿ) ճանապարհին կանխատեսելի կերպով բովանդակային փոփոխության ենթարկվեց: Նախ ՀՀԿ Գործադիր մարմինը տեղեկացրեց, որ ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը մի զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտե. իբրև թե Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում […]

Նիկոլ Փաշինյանի եղբորը վրաերթի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Արմեն Փաշինյանին, վրաերթի է ենթարկելու դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 342-րդ հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ վարորդը դեպքի վայրը չի լքել։

Ո՞ւմ կամ ինչո՞ւ էր պետք, որ Արմեն Աշոտյանը դադարի արտերկրում ներկայացնել Հայաստանի շահերը. Քննչական կոմիտեի պատասխանի մութ անկյունները

Նոյեմբերի լույս 16-ի գիշերն արգելափակվել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից: «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգման փուլում արգելքի որոշումը Աշոտյանին բացատրել են նրա՝ ինչ-որ գործով մեղադրյալ լինելու հանգամանքով, մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը պնդում է՝ իրեն ոչ մի գործով որևէ մեղադրանք առաջադրված այդ պահի դրությամբ չի եղել: 168.am-ը հանգամանորեն անդրադարձել է այս թեմայի մանրամասներին […]

Մեղավոր չեմ, որ աշխատակցի կողմից սիրված անձանց սկզբունքայնությունը չի բավարարել շարունակելու իրենց ուղին այժմյան հասարաքաղաքական դիսկուրսում. Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հրապարակ օրաթերթի աշխատակից Վահե Մակարյանի արդեն սովորույթի ուժով իմ մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու փաստով պայմանավորված նշում եմ հետևյալը։ 1) Ես ԵՐԲևԷ չեմ հարցաքննվել աած-ում որևէ գործի շրջանակներում։ 2) Ինձ ՔԿ-ում տրվել է մեղադրյալի իրավունքներից օգտվելու դատավարական կարգավիճակ, այսինքն որպես վկա չեմ հարցաքննվել։ 3) Ես հրապարակել եմ այն որոշումը, […]

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հայտարարությունը. ինչու են պատգամավորները վայր դնում մանդատները

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ. «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի